«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄԹ կրթության դեպարտամենտի կայքից
Հյուսիսային Իռլանդիայի կառավարությունը որոշել է հատկացնել 31 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 39 միլիոն ԱՄՆ դոլար) ուսուցիչների և դպրոցների ղեկավարների մասնագիտական զարգացմանն աջակցելու համար։ Նորաստեղծ հիմնադրամը երեք տարում երկրի բոլոր դպրոցներին պետք է փոխանցի ֆինանսական միջոցներ՝ բարձրորակ մասնագիտական ուսուցման նպատակով։
Ֆինանսավորումը Կրթության դեպարտամենտի՝ 2025 թվականի մարտին ներկայացված TransformED ռազմավարության էական բաղադրիչ է, որի նպատակն է վերափոխել կրթական համակարգը՝ հիմնվելով գերազանցության, արդարության և արդյունավետության սկզբունքների վրա։
Հյուսիսային Իռլանդիայի կրթության նախարար Փոլ Գիվանը ասել է. «Ուսուցիչները մեր կրթական համակարգի ողնաշարն են, և նրանց մասնագիտական աճն առանցքային է յուրաքանչյուր երեխայի կարողությունները լիարժեք բացահայտելու համար։ Կրթության որակը չի կարող գերազանցել ուսուցիչների որակը։ Այս ներդրումը նրանց կօգնի մասնագիտական զարգացման բոլոր փուլերում»։
Հիմնադրամի միջոցով կֆինանսավորվեն դասընթացների մասնակցությունը, փոխարինող ուսուցիչների վճարը՝ հիմնական ուսուցիչների ուսուցման ժամանակ ազատելու համար, դպրոցում կամ արտաքին մասնագետների վերապատրաստման ծրագրերը,մենթորությունը և խորհրդատվությունը,մասնակցությունը մասնագիտական ուսուցման ցանցերում։
Նախարարը շեշտել է. «Այս նախաձեռնությունը միտված է ձևավորելու շարունակական ու ամբողջ կարիերայի ընթացքում մասնագիտական ուսուցման մշակույթ։ TransformED ռազմավարությունը ճանաչում է, որ երբ ուսուցիչները զարգացնում են իրենց կարողությունները, աշակերտներն են շահում։ TPL հիմնադրամը դպրոցներին հնարավորություն կտա ընտրել այնպիսի ուսուցման ձևաչափեր, որոնք լավագույնս կհամապատասխանեն իրենց և իրենց աշակերտների կարիքներին։ Համոզված եմ՝ այս ներդրումը երկարաժամկետ դրական ազդեցություն կունենա ամբողջ կրթական համակարգի վրա»։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ