«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի
Կրթության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել Երևանի N ավագ դպրոցում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, ուսումնական գործընթացի կազմակերպման և անձնակազմի աշխատանքի մի շարք ուղղություններում առկա են լուրջ բացեր։
Արձանագրված խախտումներն են՝
միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից դպրոցի 10-րդ դասարան տեղափոխված սովորողի ուսուցումը չի կազմակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան
ռուսաց լեզվի ծրագրերը չեն իրականացվել լիարժեք՝ չի ապահովվել կրթական չափորոշիչների պահպանումը
ներդպրոցական վերահսկողության պլանը փաստացի չի գործարկվել
դպրոցի տնօրնը չի իրականացրել վերահսկողություն տնօրենի տեղակալի, ուսուցչի օգնականի և գրադարանավարի աշխատանքների նկատմամբ՝ ըստ նրանց պաշտոնային պարտականությունների
բացակայել է նախնական զինվորական պատրաստության թեմատիկ պլանավորումը
ուսումնական տարվա տարեկան պլանը չի ներկայացվել մանկավարժական խորհրդի քննարկմանը, ինչը հակասում է կանոնակարգված պլանավորման պահանջներին
Տեսչական մարմինը հայտնում է, որ հանձնարարականներ է տվել դպրոցի տնօրենին՝ նշված խախտումները վերացնելու և դրանց վերացման փաստաթղթային հիմնավորումները ներկայացնելու վերաբերյալ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանձնարարականները պարտադիր են կատարման համար և ուղղված են հանրակրթության որակի բարձրացմանը։
Տեսչական մարմնի թեժ գիծ – 8737
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026

























































