«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Guardian-ի
Տնից աշխատելու մշակույթը բացասաբար է ազդում դպրոցական հաճախելիության վրա․ հայտարարել է Մեծ Բրիտանիայի դպրոցների որակի վերահսկման մարմնի՝ Ofsted-ի ղեկավար Մարտին Օլիվերը։
«Եթե ծնողներն ամբողջ օրը տանն են, արդյո՞ք ես կցանկանայի դուրս գալ տնից ու դպրոց գնալ։ Ես գուցե նախընտրեի ասել՝ կարո՞ղ եմ մնալ ձեր հետ», – բացատրել է Times-ին հարցազրույց տված Մարտին Օլիվերը։
Վերջին տվյալներով, Մեծ Բրիտանիայում տարրական դպրոցի յուրաքանչյուր յոթերորդ աշակերտ ու պետական միջնակարգ դպրոցի յուրաքանչյուր չորրորդ աշակերտ պարբերաբար բաց է թողնում առնվազն մեկ օր՝ երկու շաբաթում։ Պետական միջնակարգ դպրոցներում 2018-19 թթ. սովորողների 13%-ը պարբերաբար բացակայում էր։ Իսկ 2022-23 թթ. այդ ցուցանիշը հասել է 24%-ի։
Բացի տնից աշխատելու գործոնից, դպրոցների որակի վերահսկման պատասխանատուի խոսքով, դպրոցական հաճախելիության նվազմանը նպաստում են նաև հոգեկան առողջության խնդիրները, անհանգստությունը, դեպրեսիան, ինչպես նաև դպրոցներում անհրաժեշտ մասնագետների՝ բուժքույրերի և մանկական հոգեբանների ֆինանսավորման պակասը։
Մինչ որոշ ընկերություններ, ինչպիսիք են JP Morgan-ը, Amazon-ը և Boots-ը, աշխատողներին պարտադրում են վերադառնալ գրասենյակներ, շատերը շարունակում են օգտագործել ճկուն աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթվա երեք կամ ավելի օր տնից աշխատելով։
Օլիվերի կարծիքով, տնից աշխատելու մշակույթը դեռ երկար ժամանակ կմնա, և դպրոցները պետք է հաղթահարեն այդ նոր իրողությունից բխող մարտահրավերները։
«Կարելի է խոստովանել, որ շատ բաներ կարելի է արդյունավետ անել էկրանների միջոցով, բայց չի կարելի ժխտել, որ երեխաների համար դպրոցի կարևորագույն առավելություններից են սոցիալականացումը, հասակակիցների ու մեծահասակների հետ շփվելը»,- ընդգծել է նա։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ