«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ UNESCO-ի
Հնդկաստանի դպրոցներում սմարթֆոնների կիրառությունն օրենքով արգելելու հարցի ձգձգումը հարուցել է տեղական լրատվամիջոցների դժգոհությունը:
2024-ի հոկտեմբերին Հնդկաստանի կրթական գերատեսչությունը շրջաբերականով էր տեղեկացրել, որ սովորողներինև ուսուցչական անձնակազմին արգելվում է բջջային հեռախոսներ օգտագործել դասասենյակներում, լաբորատորիաներում և գրադարաններում:
Indiatodey կայքը հիշեցնում է, որ աշխարհի 79 կրթական համակարգերում գործում են սմարթֆոնների օգտագործման սահմանափակումներ։
2023 -2024 թվականներին աշխարհի կրթակարգերի 40%-ի վերաբերյալ ընդունվել են իրավական ակտեր, որոնք արգելում են սմարթֆոնների օգտագործումը դասարաններում։ Խստացումներն աստիճանաբար խորանում են:
Օրինակ, Չինաստանում (Ցժենչժոուում) ծնողներին պարտավորեցրել են ստորագրել փաստաթուղթ, որով հաստատում են, որ իրենց երեխաները սմարթֆոնն օգտագործում են միայն կրթական նպատակներով։
ԱՄՆ 50 նահանգներից 20-ն արդեն իսկ ներդրել են սահմանափակումներ։ Կալիֆոռնիայում «Հեռախոսներից ազատ դպրոց» կարգախոսը վերածվել է օրենքի: Օհայոյում սմարթֆոնների կիրառությունը թույլատրվում է բացառապես առողջական խնդիրներ ունեցող սովորողների դեպքում։
Իսպանիայի 17 ինքնավար համայնքներից 14-ի դպրոցներում արգելված է սմարթֆոնների օգտագործումը։
Դանիայում և Ֆրանսիայում արգելված է Google Workspace-ի օգտագործումը դպրոցներում։
Գերմանիայի որոշ նահանգներում սահմանափակված են Microsoft-ի ծրագրերի օգտագործումը։
Սահմանափակումները նպատակ ունեն պահպանել ուսանողների կենտրոնացվածությունը և ապահովել նրանց անձնական տվյալների անվտանգությունը։
UNESCO-ի հետազոտությամբ էր պարզվել, որ որոշ տեխնոլոգիաներ կարող են նպաստել ուսուցման գործընթացին, բայց դրանց չափից շատ և ոչ պատշաճ օգտագործումը խանգարում է կրթական առաջընթացին։
14 երկրում կատարած հետազոտությամբ ի հայտ եկած փաստերով, դասարանում սմարթֆոնների առկայությունը ուսանողներին շեղում է և բացասական ազդեցություն ունենում ուսուցման վրա։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ