«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը` Irishindependent-ի
Իռլանդիայի կրթության նախարար Հելեն Մակենթին հայտարարել է դպրոցներից բացակայելու խիստ մտահոգիչ մակարդակի դեմ պայքարի մասին։
Պաշտոնական տվյալներով՝ 2022/2023 ուսումնական տարում ավելի քան 110,000 տարրական և 65,000 միջնակարգ դպրոցի աշակերտ կամ մինչև 40% – ը բացակայել է 20 և ավելի օր: Սա Իռլանդիայում աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Պաշտոնյաներն այս իրավիճակը կապում են հետքովիդյան սովորության հետ:
Նախարարը նշել է, որ սա շատ լուրջ խնդիր է։ Այն պահանջում է անհապաղ արձագանք՝ ներառյալ ազգային մեդիա արշավը, որը կմեկնարկի սեպտեմբերին՝ խթանելու կանոնավոր հաճախելիության կարևորությունը աշակերտների, ծնողների և խնամակալների շրջանում։
Բացի այդ, նախարարը հրապարակավ խոստացել է, որ կրթությանը կտրամադրվեն ավելի շատ ֆինանսական միջոցներ:
Նախարարը հավելել է, որ այս ուղղությամբ քայլերը նախաձեռնում են առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ:
2023/24 ուսումնական տարվա տվյալները դեռևս հայտնի չեն, սակայն նախարարը հույս ունի, որ բացասական միտումները աստիճանաբար կփոխվեն։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

























































