«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը` The Guardian-ի էջից
Լոնդոնի Սաութուորկ շրջանի 21 դպրոց միացյալ ուժերով դիմել են ավելի քան 11,000 ընտանիքի՝ առաջարկելով սահմանափակել երեխաների էկրանային ժամանակը՝ մինչև 16 տարեկանը։
Նախաձեռնության նպատակն է կանխել երեխաների մոտ խոսքի զարգացման ուշացումները, սոցիալական հմտությունների թուլացումը և կախվածության ձևավորումը թվային սարքերից։
Դպրոցները առաջարկում են՝
խստորեն վերահսկել սմարթֆոնների, պլանշետների և հեռուստացույցի օգտագործումը
սահմանել հստակ ժամային ռեժիմ՝ տարբեր տարիքային խմբերի համար
խրախուսել էկրաններից դուրս անցկացվող ժամանակ՝ խաղի, ընթերցանության և կենդանի շփման միջոցով
Դպրոցների ղեկավարները նշում են, որ սա պարտադրանք չէ, այլ զգուշացնող ուղերձ ծնողներին, որոնք հաճախ շփոթում են թվային հարթակների կրթական ու զվարճալի կիրառումները։ «Մենք չենք ասում, որ էկրաններն ամբողջությամբ պետք է արգելվեն, բայց երեխաները պետք է ունենան ժամանակ իրական աշխարհի, ոչ միայն վիրտուալ միջավայրի համար», — նշված է ուղարկված նամակում։
Միևնույն ժամանակ, Միացյալ Թագավորության կառավարությունը քննարկում է նոր պետական քաղաքականություն, որով երեխաների համար կարող են սահմանվել հավելվածների օգտագործման առավելագույն ժամային շեմեր։
Ոմանք, սակայն, քննադատում են նախաձեռնությունը՝ պնդելով, որ այն միակողմանի է և հաշվի չի առնում թվային աշխարհում կրթության և ստեղծագործության հնարավորությունները։ Այլ մասնագետներ ընդգծում են, որ այս հորդորը պետք է դառնա հանրային քննարկման մեկնակետ, այլ ոչ թե խիստ կանոնակարգ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026

























































