«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Gallup-ի
Gallup-ի և Walton ընտանիքի հիմնադրամի իրականացրած վերջին հարցման տվյալներով, ԱՄՆ-ում ուսուցիչները լայնորեն օգտագործում են արհեստական բանականություն (ԱԲ)՝ աշխատանքը թեթևացնելու և աշակերտների հետ անհատապես զբաղվելու համար ավելի շատ ժամանակ շահելու նպատակով։
Հետազոտության համաձայն՝ ուսուցիչների 44%-ը շաբաթական առնվազն երեք ժամ կիրառում է ԱԲ գործիքներ: Այս ժամանակը տարեկան կտրվածքով համարժեք է մոտ 6 շաբաթ աշխատանքային ժամերի խնայմանը։ Ըստ հարցման արդյունքների, 81 տոկոսը նշել է, որ ԱԲ -ի շնորհիվ հնարավոր է եղել խնայել ժամանակը ուսուցիչներին պարտադրվող վարչարարական գրանցումներ կատարելիս։ Ուսուցիչների մեծ մասը նշել է, որ այդ խնայված ժամանակը օգտագործում է աշակերտների հետ առանձին աշխատելու, դասերն ավելի խորքային ու բովանդակային դարձնելու համար։
Ի դեպ, հարցմանը մասնակցած ուսուցիչների 54 տոկոսը նշել է, թե ԱԲ շնորհիվ «ավելի լավ որակի» կրթական նյութեր է կարողացել ստանալ։
Ուսուցիչներն ամենաշատը ԱԲ կիրառում են ուսումնական նյութերի, առաջադրանքների և գնահատման գործիքների պատրաստման, դասապլանների մշակման համար։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Այսօր կանցկացվի ինտեգրված էսսեի քննությունը 24.06.2026
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026
- Կրթության հարցերը՝ ԱՄՆ–ում 18.06.2026
- Հովհաննես Թումանյանի «Աղավնու վանքը» 17.06.2026
- Արդար գնահատական 17.06.2026
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
- Ժառանգության պահպանություն 15.06.2026
- Կրթության դեմ հարձակումներն աճել են 40%-ով 15.06.2026
























































