«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարները՝ Վիսայաս շրջանի պաշտոնական կայքից
Ֆիլիպինների արևմտյան Վիսայաս տարածաշրջանում յուրօրինակ ու ոգեշնչող նախաձեռնություն է սկսվել․ դպրոցականներն ու ուսուցիչները մասնակցել են «Բնապահպան չեմպիոններ» անվանմամբ շարժմանը՝ նպատակ ունենալով ուժեղացնել բնապահպանական կրթությունը և պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ՝ գործով։ Ավելի քան 28 000 ծառ է տնկվել 2 836 դպրոցների տարածքներում։
Այս նախաձեռնության հեղինակը Ֆիլիպինների Կրթության դեպարտամենտն է։ Պաշտոնյաները համոզված են՝ շրջակա միջավայրի պահպանությունը պետք է ուսումնական գործընթացից անբաժան լինի։ Ծառատունկերը ներառվել են դպրոցական ծրագրերում որպես բնապահպանական գիտակցության բարձրացման միջոց, երեխաների մասնակցությամբ և համայնքների ակտիվ ներգրավմամբ։
Կրթության դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ բնապահպանական կրթությունը մեր ժամանակի կարևորագույն հարցերից է․ այն այլևս երկրորդական չէ։
«Ինչպես մաթեմատիկան ու մայրենի լեզուն, այնպես էլ բնապահպանական արժեքների ճանաչումը, հողի ու ծառի նկատմամբ սերը պետք է դառնան դպրոցական կրթության հիմնական բաղադրիչ։ Դպրոցը ձևավորում է մարդու աշխարհայացքը, և եթե ուզում ենք ունենալ ապագա, ապա այդ ապագան պետք է կանաչ լինի՝ բառի ամենաառանցքային իմաստով»,- ասել է ծրագրի ծրագրի տնօրեն Քրիստիտո Էկկոն։
«Մենք չենք ուզում միայն դասավանդել բնապահպանություն, մենք ուզում ենք ձևավորել բնապահպաններ», – նշել է Էկկոն։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026


























































