«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի
Ժամանակակից կրթության հռչակած առաջնահերթություններից է քննադատական և ստեղծագործական մտածողության խթանումը։ Հայաստանյան հանրակրթությունը բացառություն չէ։ Լավ է, իհարկե, որ պետությունը կարևորում է մտածող և ստեղծագործող անհատի, քաղաքացու դերը, բայց վատ է, շատ վատ է, որ անտեսվում է կամ առավել չի կարևորվում մտածող և ստեղծագործող ուսուցիչը։
Գուցե չափորոշչային ձևակերպումներով կարևորվում է, բայց իրականում հակառակն է․ համակարգը ձգտում է ստանդարտացման ու կաղապարների, որովհետև հեշտ է վերահսկել, կառավարել, գնահատել մեկ միասնական բովանդակությունը, մինչդեռ ազատ, ստեղծագործ մոտեցումները պահանջում են մանկավարժության խորքային իմացություն և էականը երկրորդականից տարբերելու հասուն հմտություն։
Ահա ամեն ինչ, ընդհուպ մեկ միավոր դասի կառուցվածքը կաղապարայնացնելու այս միտումը բոլորովին էլ չի նպաստում ուսուցման կամ ուսումնառության քննադատական-ստեղծագործական բնույթին։ Դասալսման ընդունված ձևաթղթի բազմաթիվ, երբեմն անտրամաբանական պահանջներից շեղումը, (կարևոր չէ՝ ինչ նպատակով) համարվում է թերացում։ Ի՞նչ է մնում ուսուցչին, եթե ոչ մի կողմ դնելով, անտեսելով իրական խնդրի լուծմանը միտված սեփական ընկալումները և ազատ մոտեցումները՝ համապատասխանել, տեղավորվել պարտադրվող կաղապարներում, որովհետև դա անքննելի պահանջ է։
Այս ամենը վկայում է միայն մեկ բանի մասին․ չկա վստահություն և հավատ, որ ուսուցիչը անհատականություն է․ ունի ազատ անհատին հատուկ պատասխանատվության, ինքնագիտակցության և ստեղծագործ մոտեցման բարձր մակարդակ։ Ուստի չի կարող ինքնուրույն որոշել, թե ինչպես պետք է հասնի իր նպատակին, նրան պետք է ուղղորդել և պարտադրել պատրաստի կաղապարներ։
Եվ տուժում են բոլորը․ ազատ մտածող, ստեղծագործ ուսուցիչը հիասթափվում է իրեն պարտադրվող կաղապարներից, և բնականաբար, տուժում է դասավանդման արդյունավետությունը, կաղապարված մտածողությամբ ուսուցիչն ավելի է կաղապարվում, որովհետև դա է իրենից պահանջվում։ Հարց է առաջանում՝ ինչպես պետք է անազատ ուսուցիչը զարգացնի սովորողների քննադատական միտքը։
Ուսուցիչ
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ

Photo by Zaven Khachikyan
One of the key priorities of modern education is fostering critical and creative thinking, and Armenia’s public education system is not an exception. It is certainly good that the state recognizes the value of a thinking, creative individual and citizen. Yet it is bad, even painful, that the thinking, creative teacher is so often overlooked, and their role left unappreciated.
Perhaps it is emphasized in official standards, yet in reality, the opposite is true: the system pushes for standardization and rigid frameworks, because it is easier to control, manage, and assess a single uniform content. In contrast, free and creative approaches demand deep knowledge of pedagogy and the mature ability to distinguish the essential from the secondary.
This tendency to standardize everything—even the structure of a single lesson—does nothing to promote the critical or creative nature of teaching and learning. Any deviation from the many, sometimes illogical, requirements of the standard lesson observation form (regardless of the purpose) is considered a shortcoming. What choice does a teacher have but to set aside and ignore their own insights and free approaches aimed at solving real problems, and instead conform to the imposed templates—because that is a non-negotiable demand?
All of these point to just one thing: there is no trust or belief that the teacher is an individual, one who possesses a high level of responsibility, self-awareness, and a creative approach characteristic of a free person. Therefore, they are seen as incapable of deciding for themselves how to reach their goals and must instead be guided and forced into ready-made templates.
And everyone loses: the free-thinking, creative teacher becomes discouraged by the imposed templates, and naturally, teaching effectiveness suffers. The teacher who already thinks within rigid frames becomes even more constrained, because that is exactly what is expected of them. This raises a question: how can an unfree teacher cultivate critical thinking in their students?
Teacher
Co-Founder of “Media for Education” NGO
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026






















