«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Guardian պարբերականի
Գազայի պատերազմը ոչնչացրել է հարյուրավոր դպրոցներ, սպանել ուսուցիչների ու հազարավոր աշակերտների։ Երկու տարի անց բազմաթիվ երեխաներ դեռ չեն վերադարձել դասասենյակ։
«Պատերազմը շատ բան է խլել։ Բայց ամենադժվար կորուստը կրթությունն է, որովհետև դա ապագայի կորուստն է»,– գրում է The Guardian-ը։
Գազայի բնակիչ Ահլամը պատմում է, որ արդեն երկու տարի չի մտել իր դպրոցի շենք։ «Ես այլևս չեմ լսում առավոտյան զանգը, չեմ նստում իմ սեղանի մոտ, չեմ մասնակցում իմ սիրած դասերին։ Բայց իմ դպրոցը այլևս գոյություն չունի՝ այն հրթիռակոծվեց պատերազմի առաջին օրերին։ Երբ վերադարձանք, լաց էինք լինում։ Ուսուցչուհին փորձում էր մեզ հանգստացնել, բայց նրա ձայնն էլ էր դողում»,– պատմում է աղջիկը։
Գազայի ուսուցիչներից մեկը վկայել է․ «Ես դասավանդում էի ավելի քան տաս տարի։ Մինչ պատերազմը իմ դասարանը լի էր կյանքի, նկարների և խաղերի գույներով։ Բայց հոկտեմբերի 7-ից հետո ամեն ինչ փոխվեց։ Դպրոցը դարձավ ապաստան ընտանիքների համար, հետո՝ թիրախ։ Երկու տարի ոչինչ նորմալ չէր։ Երեխաները հիմա ապրում են սովածությամբ, տեղահանվել են, բայց նրանք դեռ ուզում են սովորել»։
Միջազգային հեղինակավոր պարբերականը մեջբերել է սովորողի խոսքը նույնպես․ «Ես յոթ տարեկան էի, երբ պատերազմը սկսվեց։ Այդ առավոտը դպրոցում էի՝ թվերով էի խաղում։ Երբ առաջին պայթյունը եղավ, կարծես սիրտս կանգ առավ։ Դպրոցս և տունս ավերվեցին։ Ես սկսեցի մոռանալ թվերը, բառերը, նույնիսկ իմ անունը ճիշտ գրել։ Դա ինձ ցավեցրեց և զայրացրեց»։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Գազայի կրթական համակարգը գրեթե ամբողջությամբ կործանված է․ հազարավոր աշակերտներ չեն ստացել կրթություն արդեն երկու տարի, և հարյուրավոր ուսուցիչներ զոհվել կամ լքել են իրենց համայնքները։ ՄԱԿ-ի կրթական գործակալության ներկայացուցիչները նախազգուշացնում են՝ եթե իրավիճակը չփոխվի, «Գազան կորցնելու է իր ամբողջ մի սերունդը»։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ