«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Նոր Զելանդիայի կառավարության կայքից
Նոր Զելանդիայի կառավարությունը հայտարարել է կրթության ոլորտում ավելի քան 131 միլիոն դոլարի ներդրման մասին, որը նախատեսված է մինչև 10 – րդ դասարանների աշակերտների գրագիտության և մաթեմատիկական կարողությունների զարգացման համար։ Նախաձեռնությունը ներկայացրել են վարչապետ Քիստոֆեր Լյուքսոնը և կրթության նախարար Էրիկա Ստենֆորդը։ Ֆինանսավորումը նախատեսված է առաջիկա 4 տարիների համար և ուղղվելու է մի շարք ծրագրերի իրականացմանը։
Մաթեմատիկայի ուղղությամբ նախատեսվում է 29.7 միլիոն դոլարի ներդրում։ Կստեղծվեն և փորձնական կգործարկվեն մաթեմատիկական կենտրոններ, 0 – 8 – րդ դասարանների համար կտրամադրվեն գործնական մաթեմատիկական ուսուցման պարագաներ, կներդրվի բազմապատկման և բաժանման նոր ստուգման համակարգ, ինչպես նաև դպրոցներում կավելանա 36 լրիվ դրույքով ուսուցիչ՝ հատուկ մաթեմատիկական աջակցություն ապահովելու նպատակով։ Ըստ ծրագրի, ընդլայնվելու է նաև մաթեմատիկական արագացված ուսուցման ծրագիրը, որը կընդգրկի 9 – 10 – րդ դասարանները։
Գրավոր խոսքի զարգացման ուղղությամբ կառավարությունը նախատեսում է ներդնել 38.7 միլիոն դոլար։ Ծրագրի շրջանակում 4 – 5 – րդ դասարանների աշակերտների համար կտրամադրվեն գրավոր աշխատանքի տետրեր, իսկ 6 – 8 – րդ դասարաններում կներդրվի թվային գործիք, որը կօգնի զարգացնել աշակերտների գրավոր խոսքի հմտություններն ու սահունությունը։
Կառուցվածքային գրագիտության ծրագրերի համար նախատեսված է 19.4 միլիոն դոլար։ Ըստ ծրագրի, պետք է ստեղծվեն ընթերցանության հատուկ նյութեր ավելի բարձր դասարանցիների համար, նաև նախատեսվում է իրականացնել 2-րդ դասարանի ավարտական գրագիտության ստուգման, արագացված գրագիտության ծրագրի մշակում։
Մասնագիտական զարգացման համար կհատկացվի ևս 43.5 միլիոն դոլար։ Այդ միջոցները կուղղվեն դպրոցների ղեկավարների և ուսուցիչների վերապատրաստմանը՝ տվյալների ավելի խելամիտ օգտագործման և արդյունավետ, հստակ ուսուցման մեթոդների կիրառման նպատակով։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026
- «Շիրակացի» ճեմարանի ստեղծագործելով սովորելու ուղին 27.05.2026
























































