«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ԵՄ խորհրդի կայքից
Եվրամիության երկրների կրթության նախարարները Լեֆկոսիայում կայացած ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկել են ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման, մանկավարժների մասնագիտական զարգացման և կրթական համակարգերի դիմակայունության ամրապնդման հարցերը։
«Կրթությունը, ուսուցիչներն ու հմտությունները Եվրոպայի՝ ապագայի մարտահրավերներին արձագանքելու հիմքում են։ Մեր առջև ծառացած խնդիրն այս ընդհանուր քննարկումները վերածելն է միասնական քաղաքականությունների և շոշափելի արդյունքների՝ ինչպես եվրոպական, այնպես էլ ազգային մակարդակներում», – ասել է Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայելիդուն։
Հունվարի 29-30-ը Կիպրոսի նախագահության ներքո անցկացված երկօրյա հանդիպման առանցքում եղել են ուսուցիչների մասնագիտական աճը, մասնագիտությունում նրանց պահպանմանն ուղղված քաղաքականությունը, ինչպես նաև կրթության դերը սոցիալական համախմբվածության և եվրոպական հասարակությունների կայունության ապահովման գործում։
Նախարարներն ընդգծել են, որ ժամանակակից կրթական համակարգերի զարգացման համար անհրաժեշտ է ապահովել ուսուցիչների որակյալ նախնական և շարունակական վերապատրաստումը, ստեղծել հստակ կարիերային առաջընթացի հնարավորություններ և զարգացնել թվային ու արհեստական բանականության կիրառման հմտությունները։
Հանդիպումն ավարտվել է լայն համաձայնությամբ, որ կրթության և վերապատրաստման ոլորտում ընդհանուր մարտահրավերների հաղթահարման, քաղաքականության նպատակների իրականացման, բարեփոխումների և ներդրումների խթանման համար անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն ու համակարգում Եվրամիության մակարդակով՝ լիովին հարգելով անդամ պետությունների նախընտրությունները։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026
- Արվեստը՝ համակողմանի կրթության հիմք 29.06.2026
- Հարցում ուսուցիչների շրջանում․ ինտեգրված էսսե 25.06.2026
- ԱԲ – ի կրթական ազդեցությունը 25.06.2026
- Այսօր կանցկացվի ինտեգրված էսսեի քննությունը 24.06.2026
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026



























































