«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարները՝ BBC – ի
Մեծ Բրիտանիայի Սաֆոլք շրջանի Սենթ Գրեգորիի տարրական դպրոցի շուրջ 50 աշակերտների համար դպրոցական էքսկուրսիան Լոնդոն վերածվել է անմոռանալի անակնկալի․ նրանք հանդիպել են հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնին։
3-րդ և 4-րդ դասարանների աշակերտները մեկնել էին Լոնդոն՝ մասնակցելու «Մոանա» ֆիլմին նվիրված ինտերակտիվ միջոցառմանը։ Երեխաներին դիմավորել է ֆիլմում Մաուիի կերպարը մարմնավորող դերասանը։
Այս հանդիպումը նախապես կազմակերպվել էր «Դիսնեյ»-ի և դպրոցի տնօրենի համագործակցությամբ։
Նախապատմությունը սկսվել էր դեռ հունվարին, երբ աշակերտները սոցիալական ցանցերում տեսանյութ էին հրապարակել՝ փորձելով գրավել Դուեյն Ջոնսոնի ուշադրությունը։ Տեսանյութը մեծ տարածում էր ստացել, և դերասանը տեսաուղերձով պատասխանել էր երեխաներին։
Նա խոստացել էր ամբողջությամբ վարձակալել կինոդահլիճ, որպեսզի աշակերտները, նրանց ընտանիքների անդամներն ու ընկերները միասին դիտեն «Մոանա»-ի նոր ֆիլմը։ Դերասանը հայտնել էր, որ կվճարի նաև երեխաների քաղցրավենիքի և խորտիկների համար։
Լոնդոնում կազմակերպված միջոցառման ընթացքում Դուեյն Ջոնսոնը անձամբ հանդիպել է երեխաներին, զրուցել նրանց հետ, լուսանկարվել և ժամանակ անցկացրել յուրաքանչյուրի հետ։
«Նրանց հետ հանդիպելը հրաշալի էր։ Նրանք պարզապես երջանկությունից խելքահան էին եղել։ Հանրաճանաչ լինելու ամենահաճելի կողմը հենց այսպիսի պահերն են։ Դրանք իսկապես կարևոր են», – BBC-ին ասել է դերասանը։
Դպրոցի տնօրեն Դենիել Վուդրոուն նշել է, որ երեխաներն ամբողջ օրը նույնիսկ չէին կասկածում, թե ինչ անակնկալ է սպասվում։ Աշակերտներից մեկը հանդիպումն անվանել է «կյանքի լավագույն օրը»՝ պատմելով, որ երբ դերասանը հայտնվել է իրենց առջև, բոլորը մի պահ պարզապես խոսելու ունակությունը կորցրել էին։
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱԲ – ն կրթության մեջ․ արագության «գինը» 14.08.2026
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026




























































