«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Guardian – ի
Հնդկաստանի բարեփոխումների ազգային ինստիտուտը հրապարակել է դպրոցական կրթության համակարգին նվիրված քաղաքականության զեկույց։
Այն ներկայացնում է Հնդկաստանի դպրոցական կրթության համակարգի շուրջ տասնամյա համապարփակ վերլուծություն։ Անդրադարձ է կատարվում կրթության հասանելիությանը և ընդգրկվածությանը, ենթակառուցվածքներին, հավասարությանը և ներառականությանը, ինչպես նաև ուսումնառության արդյունքներին։
Զեկույցում ներկայացված է քաղաքականության մանրամասն ճանապարհային քարտեզ՝ 13 համապարփակ առաջարկներով։ Դրանք ներառում են 8 համակարգային և 5 ակադեմիական առաջարկություններ, որոնք միտված են դպրոցների կառուցվածքի բարեփոխմանը՝ համակցված դպրոցների մոդելի, տվյալահեն օպտիմալացման և դպրոցական ենթակառուցվածքների ամրապնդման միջոցով։
Փաստաթուղթում անդրադարձ կա նաև մանկավարժության, գնահատման համակարգի և հիմնարար կրթական հմտությունների վերափոխմանը։ Շեշտադրվում է ամբողջական կրթության և աշակերտների բարեկեցության կարևորությունը։
Զեկույցը ներառում է առաջարկությունների իրականացման 33 ուղի, որոնք բաժանված են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլերի՝ հստակ նշելով պատասխանատու դերակատարներին կենտրոնական, նահանգային և տեղական մակարդակներում։ Առաջարկվում է ավելի քան 125 չափելի արդյունավետության ցուցանիշ՝ առաջընթացը գնահատելու համար։
Զեկույցում ներկայացված են նաև հաջողված փորձի կարճ ուսումնասիրություններ՝ Հնդկաստանի տարբեր կենտրոնական, նահանգային և շրջանային մակարդակների կրթական նախաձեռնություններից։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026
























































