«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՀՀ ԿԳՄՍՆ–ի
ՀՀ կառավարությունը հունիսի 11–ի նիստում հաստատել է ԲՈՒՀ– երի 2026/2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, տեղերի բաշխումն իրականացվել է՝ հաշվի առնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացված հայտերը, աշխատաշուկայում որոշ մասնագիտությունների գծով առկա պահանջարկը, նախորդ ուսումնական տարիներին իրականացված փաստացի ընդունելության ցուցանիշները, բակալավրիատի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների թիվը, ինչպես նաև լիցենզիայով բուհերին հատկացված տեղերի քանակը:
2026/2027 ուսումնական տարվա համար պետությունը ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1280 տեղ, որից 1058-ը՝ պետական բուհերին։ Նախատեսված է նաև պահուստային 3 տեղ, որոնք, ըստ անհրաժեշտության, կբաշխվեն ընդունելության մրցույթում հավասար միջին որակական գնահատական (ՄՈԳ) հավաքած կամ ԲՏՃՄ մասնագիտություններով առավելագույն միավորներ ունեցող դիմորդներին:
Որոշման մեջ ներառվել են նաև ԿԳՄՍ նախարարության մասնակցությամբ իրականացվող Եվրոպական միության «Էրազմուս+» T-GREEN «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակում մշակված կրթական ծրագրերի հատկացվող տեղերը:
2026/2027 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացվել է 231 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 19․4 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 188 տեղ՝ ընդհանուր տեղերի 15․9 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 40 տեղ՝ ընդհանուր տեղերի 3․4%-ը (ընդամենը՝ 38․7 %):
2026/2027 ուստարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ մագիստրատուրայի ընդունելության տեղերի ցանկը լրացվել է նոր կրթական ծրագրերով։
Մագիստրատուրայի նոր կրթական ծրագրերն են՝
«Բլոկչեյն և թվային արժույթներ»
«Բլոկչեյն և կրիպտոարժույթներ»
«Կայուն շրջակա միջավայրի ճարտարագիտություն»
«Կայուն քաղաքների ճարտարագիտություն»
«Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում»
«Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում»
«Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր»
«Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում»
«Ջերմաէներգետիկա», «Կայուն քաղաքների ճարտարագիտություն»
«Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում»
«Կենդանաբանություն և մակաբուծություն»
«Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում»
«Տնտեսության պետական կարգավորում»
«Ծրագրային ճարտարագիտություն»
«Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն»
«Բնապահպանություն և բնօգտագործում»
«Եվրասիական հետազոտություններ»
«Շրջանաձև տնտեսություն և կառավարում»
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
























































