«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ indiatvnews.com կայքից
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում օդի աղտոտվածության խիստ բարձր մակարդակի և դրա դեմ կիրառվող ամենախիստ միջոցառումների փուլը պատճառ է դարձել, որ փոխվի դպրոցների աշխատանքային ռեժիմը։ Դելիում դադարեցվել են մինչև 5-րդ դասարանի աշակերտների առկա դասերը․ ուսուցումն իրականացվելու է ամբողջությամբ առցանց ձևաչափով, իսկ 6 – 11-րդ դասարանների համար սահմանվել է հիբրիդային ուսուցում՝ առցանց և առկա դասերի համադրությամբ։
Դելիի կրթության վարչությունը դպրոցներին հորդորել է հնարավորինս նվազեցնել աշակերտների ֆիզիկական ներկայությունը և ուսումնական գործընթացը կազմակերպել համակցված ձևաչափով։
Նման սահմանափակումներ են կիրառվել նաև Դելիին հարակից Նոյդա և Ղազիաբադ քաղաքներում։ Գաութամ Բուդհ Նագարի և Ղազիաբադի դպրոցների տեսչությունները հայտնել են, որ դեկտեմբերի 14-ից նախակրթարանից մինչև 5-րդ դասարան բոլոր պարապմունքները կանցկացվեն առցանց՝ մինչև հետագա ծանուցումը, իսկ 6-9-րդ և 11-րդ դասարանների համար ուսուցումը կկազմակերպվի հիբրիդային ձևաչափով։
Որոշումները պայմանավորված են օդի աղտոտվածության պայմաններում մարդկանց առողջությանը սպառնացող վտանգներով։ Մինչ այդ Դելին օրը սկսել է խիտ թունավոր մշուշի պայմաններում․ առավոտյան օդի որակի ինդեքսը գերազանցել է 400-ը՝ քաղաքը պահելով «ծայրահեղ վտանգավոր» աղտոտվածության մակարդակում։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հարցում ուսուցիչների շրջանում․ ինտեգրված էսսե 25.06.2026
- ԱԲ – ի կրթական ազդեցությունը 25.06.2026
- Այսօր կանցկացվի ինտեգրված էսսեի քննությունը 24.06.2026
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026
- Կրթության հարցերը՝ ԱՄՆ–ում 18.06.2026
- Հովհաննես Թումանյանի «Աղավնու վանքը» 17.06.2026
- Արդար գնահատական 17.06.2026
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
























































