Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի
Բջջային հեռախոսների սահմանափակումը դրական են ընկալում սովորողները, ուսուցիչներն ու ծնողները։ Հարցված ուսուցիչների 93.3%-ը, սովորողների 82.7%-ը և ծնողների 96.5%-ը փոփոխությունները դրական են գնահատել։ Այս տեղեկությունները Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ներկայացրեց հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը։
Հարցման արդյունքներով, ուսուցիչները նկատել են, որ բջջային հեռախոսների կիրառության սահմանափակումը դժվարություններ չի առաջացրել։
Ըստ Մարգարիտա Խաչատրյանի, ծնողների շրջանում արձանագրվել է անվերապահ աջակություն և ընկալվել է կարևոր քայլ կրթության առավել նպատակային կազմակերպման հարցում։ Բացի այդ՝ դպրոցական միջավայրի հարցում։ Նվազել են նաև կիբեռբուլինգի ցուցանիշները։
Հարցմանը մասնակցել է 20 հազար մարդ՝ ուսուցիչ, ծնող, աշակերտ։ Ընդ որում՝ առավել ակտիվ են մասնակցել 7–րդ դասարանցիները։
Հարցին, թե սահմանափակումը ինչպե՞ս է ազդել երեխաների ուշադրության վրա, ծնողների 82․5 տոկոսը նշել է, որ բարելավվել է, 13․2 տոկոսը նշել է՝ մասամբ է բարելավվել, ուսուցիչների 63․7 տոկոսն է նշել, որ բարելավվել է, 31,7 տոկոսը նշել է՝ մասամբ բարելավվել է։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը բջջային հեռախոսների սահմանափակումները դպրոցներում կարևոր և առաջնային պարզ քայլերից էր, որ քաղաքապետարանը պարտավոր էր իրականացնել։



























































