«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարները` ԿԳՄՍ նախարարության կայքից
ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստին քննարվել են ընթերցանության վերաբերյալ հարցեր: Նիստը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության, Հասարակական խորհրդի անդամ, «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը անդրադարձել է հարցերին, թե ինչո՞ւ է պետք կարդալ և ինչո՞ւ հենց հայերեն: Ըստ «Անտարես» հոլդինգի նախագահի, բազմաթիվ հետազոտություններ վկայում են՝ նոր միտքը ծնվում է մայրենի լեզվով, հետևաբար պետք է խթանել հայերեն ընթերցանությունը:
Արմեն Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրել նաև քննադատական մտածողության զարգացմանը, տարիքային խմբերի համար առաջարկվող գրականությանը:
Ներկայացնելով Հայաստանում հայերեն ընթերցանության զարգացման համապարփակ հայեցակարգի նախագիծը՝ նա ընդգծել է հատկապես երիտասարդների ընթերցանության մակարդակի, տեքստը հասկանալու կարողության, գրադարանային համակարգի զարգացման անհրաժեշտությունը:
Արմեն Մարտիրոսյանը կարևոր է համարել ընթերցանության զարգացման ուղղությամբ ֆինանսավորման աղբյուրների, ժամանակացույցի, մոնիթորինգի և գնահատման, միջազգային փորձի կիրառման հարցերը՝ ընդգծելով, որ հայեցակարգի իրականացումը պահանջում է պետական, մասնավոր և հասարակական հատվածների ջանքերի համատեղում:
Ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ որոշվել է ընթերցանությունը ներառել դպրոցական օլիմպիադաների կարգում, և այս տարի արդեն պլանավորվում է այն անցկացնել 5-րդ և 6-րդ դասարաններում:
«Կարևոր է, իհարկե, նաև որակը, որովհետև ակնհայտ է, որ ընթերցանության օլիմպիադան պետք է միտված լինի տեքստեր կարդալու և վերլուծելու հմտությունների զարգացմանը, այլ ոչ թե անգիր անելուն: Հուսով եմ՝ այդ մասով էլ որոշակի հետևողականություն կունենանք, որպեսզի առաջադրված խնդիրները ճիշտ հասցեագրվեն և լուծվեն»,- նշել է նախարարը:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026
- «Շիրակացի» ճեմարանի ստեղծագործելով սովորելու ուղին 27.05.2026

























































