«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը` ՄՀԿ-ի
Երևանի նախկին քաղաքապետը և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը, քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների օժանդակությամբ, թիվ 185 հանրակրթական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնած հողատարածքից 1939 քմ մակերեսով հողամասն առանձնացրել, ապա բաժանել են մասերի ու ձևական աճուրդներով օտարել իրենց հետ փոխկապակցված անձանց, հետո էլ ձևական առուվաճառքի և նվիրատվության պայմանագրերով տիրացել դրանց՝ էական վնաս պատճառելով պետության և համայնքի իրավունքներին և օրինական շահերին։ Պարզել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննությունը: Պաշտոնայների անուններ չեն նշվում:
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված է. «Այնուհետև, վերջիններս մի շարք անձանց օժանդակությամբ փողերի լվացման եղանակով օրինականացրել են հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը:
Բացի այդ, Երևանի նախկին քաղաքապետը, մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ, թիվ 16 հատուկ դպրոցի զբաղեցրած հողատարածքից 3.693 քմ մակերեսով հողամասը, թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատության զբաղեցրած հողատարածքից 575 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև նույն ուսումնական հաստատության օգտագործմանը հանձնված հողատարածքից 863 քմ մակերեսով հողամասն առանձնացրել և ձևական աճուրդի միջոցով օտարել է իր մտերիմ անձանց, որից հետո փողերի լվացման եղանակով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը»:
Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ փողերի լվացման (4 դրվագ), ծառայողական լիազորությունները չարաշահելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման հոդվածներով:
5 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը, 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, 2-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և գրավը, 2-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, բացակայելու արգելքը և գրավը։
16 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատման և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026























































