«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Guardian-ի
Բրիտանացի երգիչ և երգահան Էդ Շիրինը Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քեիյր Սթարմերին կոչ է անում 250 միլիոն ֆունտ սթեռլինգ հատկացնել երաժշտական կրթությանը։ Նրա նախաձեռնությանը միացել են ավելի քան 500 հայտնի արտիստներ և երաժշտական խմբեր, այդ թվում՝Էլթոն Ջոնը, Քոլդփլեյը, Հարի Սթայլսը, Սթորմզին և Սենթրալ Սին: Տեղեկացնում է Guardian-ը:
Շիրինը պահանջում է մեծացնել դպրոցներում երաժշտության ուսուցման, երԺշտության ուսուցիչների վերապատրաստման, երիտասարդ երաժիշտների համար ստեղծագործական տարածքների ու ակումբների զարգացման, ինչպես նաև երաժշտական ոլորտում աշակերտների կարողությունների զարգացմանն ուղղված ֆինանսավորումը։

Լուսանկարը՝ Guardian-ի
Շիրինն ընդգծել է, որ երաժշտական արդյունաբերությունը տարեկան 7.6 միլիարդ ֆունտ ստեռլինգի եկամուտ է բերում Մեծ Բրիտանիային, սակայն նոր սերունդը բավարար աջակցություն չի ստանում։ 2023 թվականը նման անտարբերության առումով առաջին տարին էր ավելի քան 20-ամյա ժամանակահատվածում, երբ Մեծ Բրիտանիան չուներ համաշխարհային տասնյակում ընդգրկված որևէ ալբոմ կամ առանձին կատարում։
Նկատի ունենալով առկա իրավիճակը, Շիրինը կառավարությանը կոչ է արել ստեղծել հատուկ միջգերատեսչական հանձնաժողով, որը կաշխատի այս հարցերի ուղղությամբ՝ ապահովելով, որ երաժշտական կրթությունը մնա առաջնահերթությունների թվում։

Լուսանկարը՝ Guardian-ի
2022 թվականին պահպանողականների կառավարությունը հրապարակել էր երաժշտական կրթության ազգային ծրագիրը, որն ընդգծում էր երաժշտության՝ կյանքեր փոխելու ուժը և երեխաների ունակությունների զարգացման ազդեցությունը հասարակության վրա: Սակայն անցյալ օգոստոսին Երաժշտագետների անկախ միավորման հրապարակած զեկույցի մեջ նշված էր, որ 43 %-ով նվազել է երաժշտական կրթության հարցում երեխաների հետաքրքրվածությունը, և որ դա 2010 թվականի համեմատ ցածր ցուցանիշ է 40 %-ով:
Բրիտանական կառավարությանը հասցեագրված արշավին միացած ջազ խմբերը հայտարարում են, որ երեխաների շրջանում երաժշտական գործիքների նկատմամբ սեր առաջացնելն ապահովում է նպատակների և ներշնչանքի աղբյուրը:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ