
Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Էսսե գրելու կարողության համար անչափ կարևոր է ընթերցանության գերագույն բարձր մակարդակ, որոշակի կենսափորձ, խնդիրները, երևույթները դիտարկելու կարողություններ:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը «Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր, ուսուցիչ Նելլի Հայրապետյանի հետ զրույցում ընդգծում է, որ դժվար հաղթահարելի ժանրը հասանելի է դարձել անգամ գրողներից շատ քչերին՝ Ումբերտո Էկոյին, Յոսիֆ Բրոդսկիին, Հրանտ Մաթևոսյանին, Վարդգես Պետրոսյանին…
Արքմենիկ Նիկողոսյանի բնորոշմամբ՝ «էսսեն ոչ միայն իմացածիդ կամ ընդհանուր պատկերացրածիդ շարադրանքն է, այլ իմացածի, տեսածի, հազար անգամ կրկնվածի՝ քո յուրովի պատկերացումը»:
Արքմենիկ Նիկողոսյանը Նելլի Հայրապետյանի հարցերին ի պատասխան առաջարկում է դպրոցում ներդնել ընթերցանության քննություն և հասնել նրան, որ երեխաները 7-9-րդ դասարաններում կարդան գոնե 30 գիրք:






















































