«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը պատրաստել է Աննա Գրիգորյանը՝ ԱԲ գործիքի կիրառմամբ
Նոյեմբերի 25-ին «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն առցանց քննարկմամբ անդրադարձավ ինտեգրված էսսեի խնդիրներին և դրանց լուծման ճանապարհներին։ Մասնակիցները 30 էին՝ ներկայացուցիչներ պաշտոնական կառույցներից և տարբեր մարզերում (Գեղարքունիք, Կոտայք, Արագածոտն, Տավուշ, Արարատ, Շիրակ) դասավանդող ուսուցիչներ։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ հարցմամբ, որի տվյալները ներկայացրեց ՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանը, պարզվել է՝ 60 ուսուցչից միայն 7-ն է ողջունելի համարում ինտեգրված էսսեն որպես քննական ձևաչափ, 40-ը նպատակահարմար չի համարում, իսկ 11-ը՝ անընդունելի։ ԿԶՆԱԿ-ի աջակցությունը լիովին բավարար է գնահատել ընդամենը 2 ուսուցիչ, «մասամբ բավարար»՝ 35, «ընդհանրապես բավարար չէ»՝ 21-ը։ 60 ուսուցչից 56-ը նշել է, որ ինտեգրված էսսեի հիման վրա քննություն անցկացնելը խնդիր է։
Ուսուցիչների տեսակետներ
Ուսուցիչների դժգոհությունները ամփոփեց «Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր, Տավուշում երկրորդ տարին գրված էսսեներն ուսումնասիրած ուսուցիչ Նելլի Հայրապետյանը։ Նա նշեց, որ վաղաժամ է էսսեն դարձնել քննություն, քանի որ պատրաստ չեն ո՛չ աշակերտները, ո՛չ ուսուցիչները։ Ուսուցչի խոսքով՝ տրամաբանական է մտածողության որակը գնահատել էսսեով, բայց դպրոցներում երեխաները հաճախ դեռ չեն տիրապետում նույնիսկ կապակցված նախադասություն կազմելու հմտությանը։
«Առանց մանրամասն վերլուծելու այս խնդիրը, առանց վեր հանելու պատճառները մենք երեխաներից պահանջում ենք հստակ, կառուցիկ խոսք և պահանջում, որ միանգամից այդ խոսքը գրվի ընդհանրացված փիլիսոփայական լույսի ներքո»։
Նելլի Հայրապետյանն ընդգծեց նաև դպրոցներում տարիներով արմատացած ծրագրային քննական պահանջի և դասավանդման իրական հնարավորությունների անհամապատասխանությունը։ «Խնդիրների կծիկը գնալով մեծացել է, հիմա դնում ենք շատ աշակերտների համար անհաղթահարելի պահանջը, փաստացի խթանում ենք այլ միջոցների դիմելու արատավոր երևույթը՝ գնահատական կորզելու նպատակով։ Եվ ի սկզբանե այս լավ նաձեռնությունը՝ էսսեն, քննություն դարձնելով անլրջանում է․․․ Ես չէի ուզի, որ այդ վաղաժամ նախաձեռնությունը դառնա ձախողված փորձ»։
Ուսուցիչ Լուսինե Գևորգյանը պնդեց, որ «խնդիրը ձևաչափի մեջ չէ․ էսսեն, որպես ձև, ընդունելի է, բայց տարիներ շարունակ չգրող երեխայից միանգամից քննություն պահանջելը ճիշտ չէ»։ Լուսինե Գևորգյանը վստահություն հայտնեց, որ հնարավոր էր այլ միջանկյալ ձևերից սկսել, ապա դարձնել այն քննական։
Ուսուցիչ Սեդա Ղազարյանի կարծիքով՝ համակցված էսսեն արդարացված չէ։ Նա նշեց․ «Մենք դեռ չենք մարսել մի առարկայից էսսեն, միացյալ էսսեն ժամանակավրեպ է»։
Պաշտոնական դիրքորոշում
Ինտեգրված էսսեի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումներ ներկայացրին ԿԶՆԱԿ-ի ՀՊՉ և ՈՒԾ բաժնի պետ Գայանե Մկրտչյանը և Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Տաթևիկ Մանուկյանը։
Գայանե Մկրտչյանը ասաց, որ ուսուցիչները վերապատրաստվել են, կա ուղեցույց, կան էսսեի օրինակներ, որոնք կարող են օգնել։ Ուսուցիչների պնդումներին ի պատասխան նշեց, որ որևէ քննությունից առաջ առհասարակ հետազոտություններ, խոր ու լայն քննարկումներ չեն եղել։ Ողջունեց ՀԿ նախաձեռնած քննարկումը, որը իրենց ևս հնարավորություն է տալիս լսել ուսուցիչների տեսակետները։
Ըստ Գայանե Մկրտչյանի, էսսեն կարևոր է երեխաների համալիր զարգացման համար։ Բայց նաև հաստատեց, որ էսսեագրության ընթացքը «դեռևս կաղ, շատ կաղ» է, և էսսեն պարզապես մակերես է բերել հանրակրթության խորքային խնդիրները։
Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Տաթևիկ Մանուկյանը նշեց, որ ստուգումների ընթացքում խնդիրներ են արձանագրվել։ Նա կարևորեց ուսուցիչների հետ մշտական քննարկումները՝ դժվարությունների հաղթահարման համար։
Ուսուցման որակ
«Մայրի» ՀԿ նախագահ, Հայաստանի Վալդորֆյան դպրոցի առաջին դասվար Զարա Մանուկյանը ներկայացրեց նաև իր փորձը՝ Օսլոյում մասնակցելով մագիստրական ծրագրի ընթացքում իրականացվող դասընթացներին, որտեղ անգամ ուսուցիչներին են 3 տարի շարունակ համակարգված սովորեցրել էսսե գրելը։ Զարա Մանուկյանը շեշտեց գեղարվեստական նյութի դերը և դժգոհեց հայկական դպրոցում սկսած առաջին այբբենարանից կիրառվող ուսուցողական նյութերի որակից։
Միջազգային փորձ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր, Ստոկհոլմի համալսարանի միջազգային և համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս Լիլիթ Ավագյանը, որն ուսումնասիրում է եվրոպական փորձը, վկայակոչեց ֆրանսիական մոդելը։
Լիլիթ Ավագյանի խոսքով, Ֆրանսիայում աշակերտին տրվում է ընտրություն՝ գրական տեքստի վերլուծություն կամ գրական էսսե։ Ըստ նրա՝ նման ընտրության հնարավորությունը կարող է լինել միջանկյալ և ժամանակավոր լուծում։
Գեղարվեստական հայացք
Գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը, որը քննարկմանը միացել էր Բուենոս Այրեսից, կարևորեց ընթերցանության դերը նաև ուսուցիչների շրջանում և նկատեց, որ 2025-ին Տավուշում գրված էսսեի համար աշակերտներին տրված Րաֆֆու «Խենթը» մի կողմից ներկայացվում է որպես հանրակրթական համակարգի հիմնադրման մասին գործ, սակայն մյուս կողմից Րաֆֆին մոտ 20 տարի արգելված է եղել։
Վահրամ Մարտիրոսյանը կարևորեց թեմաների և տեքստերի ընտրությունը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է մնան «վարչահրամայական լեզվի» շրջանակում, այլ լինեն կենդանի և կապ ունենան ժամանակակից հարցերի հետ։
Առաջարկների հավաքագրում
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանը քննարկմանը միացած ուսուցիչներին խնդրեց իրենց առաջարկները՝ էսսեին պատրաստվելու և դասավանդման գործընթացը բարելավելու վերաբերյալ, գրավոր ուղարկել ՀԿ-ի էլեկտրոնային հասցեին։ Ստացված առաջարկները կամփոփվեն և կփոխանցվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Էսսե քննադատական մտածողությամբ» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ