Լուսանկարը՝ ԵՄ կրթության հանձնաժողովի կայքից
ԵՄ կրթության հարցերի համար պատասխանատու հանձնաժողովը (ETUCE) հանդես է եկել նախաձեռնությամբ՝ կրթության խորացող խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:
Կրթության հարցերին հետամուտ հանձնաժողովը նշում է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ակադեմիական ազատությունների ապահովման համար: Հատուկ անդրադարձ կա տվյալներին, ըստ որոնց կարճաժամկետ ուսուցումը մեծապես ստվերում է թողնում բարձրագույն կրթության համակարգը:
Նշելով, որ կրթությունը հանրային բարիք է, նախաձեռնությամբ հանդես եկած հանձնաժողովն ընդգծում է ուսուցիչների խնդիրները: Վկայակոչում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի դիտարկումը, ըստ որի՝ ԵՄ-ն կրթության և վերապատրաստումների բոլոր մակարդակներում արմատական քայլերի կարիք ունի:
Ուրսուլա Ֆոն դեր Լայենն այս հայտարարությունն արել էր Եվրահանձնաժողովի՝ 2024-2029 թթ. ծրագրերի վերաբերյալ քաղաքական ուղերձում:
Նոր մեկնաբանություն