Լուսանկարը՝ UNESCO-ի
Այսօր Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում նախատեսված է գլոբալ կրթական հանդիպումը, որը նվիրված է կրթության ոլորտում տրանսֆորմացիոն ծրագրերի քնարկմանը: Տեղեկացնում է UNESCO-ի պաշտոնական կայքը:
Այս տարվա հունիսին Մեծ քսանյակի երկրների կրթության նախարարները որոշել էին, որ Բրազիլիայում պետք է քննարկվեն միջոլորտային հարցեր՝ կրթությունը դիտարկելով որպես սոցիալական կարգավորող միջոց և կայուն զարգացման հնարավորությունների ապահովման շարժիչ ուժ:
ՄԱԿ-ի՝ ապագայի սերունդներին հասցեագրված պակտի ուժով պետք է հստակեցվի կրթության արմատական նշանակությունը, կրթական միջազգային դերակատարների համար սահմանելով համընդհանուր առաջնահերթություններ: Երկօրյա հանդիպման հասցեատերերն, ըստ UNESCO-ի, ինչպես անդամ երկրների կրթության ոլորտի պետական մարմիններն են, այնպես էլ հանրային մյուս դերակատարները:
Հանդիպման նպատակը կրթության՝ մինչև 2030 թվականի հայեցակարգի ուղենիշերին համապատասխան քայլեր ձեռնարկելն է:
Նոր մեկնաբանություն