«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Լենա Հովհաննիսյանի
2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ ներկայացրեց մի շարք ուշագրավ տվյալներ կրթության ոլորտի վերաբերյալ: Դրանց շուրջ մեկնաբանություններ խնդրեցինք «Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր, հայոց լեզվի և հայ գրականության ուսուցիչ, 2021թ. կամավոր ատեստավորման արդյունքում 40% հավելավճար ստացող, իսկ 2023թ.-ին 3-րդ տարակարգ ստացած Նելլի Հայրապետյանից:
– Նախարարը մեծ գոհունակությամբ անդրադարձավ 300 դպրոց, 500 մանկապարտեզի շինարարությանն ու ասաց, որ շենքային և գույքային միասնական ստանդարտների հարցը լուծվում է: Կարո՞ղ ենք նույնը ասել կրթության որակի մասին:
– Կրթության որակի մասին գնահատական տալը դեռ վաղ է, որովհետև մենք դեռ փոփոխությունների փուլում ենք: Այլ հարց է, որ այդ փոփոխությունները ընթանում են հակասական տրամաբանությամբ, և առանձնապես դրական հույսեր չեն ներշնչում:
– Ի՞նչ առումով է հակասական:
– Հակասական է, որովհետև, օրինակ, ողջունելի նախաձեռնություններ կան, բայց այդ նախաձեռնությունները կյանքի կոչելու ընթացակարգը խանգարում է հենց այդ նախաձեռնությունների նպատակին հասնելուն:
– Օրինա՞կ
– Օրինակ, ներդրվել է երկարօրյա ուսուցման հնարավորություն, բայց պայմանները, որ պիտի ապահովվեն այդ աշխատանքը կատարելու համար, չեն նպաստում այդ գործընթացի արդյունավետ իրականացմանը:
– Դա դպրոցում ինչպե՞ս է դրսևորվում:
– Որպեսզի երեխան, որը 4 միավորից ցածր է գնահատվել, հնարավորություն ունենա մասնակցելու երկարօրյա պարապմունքներին, պետք է 2 անգամ անընդմեջ ունենա ոչ բավարար՝ 1-3 միավորի ամփոփիչ գնահատական: Բայց ուսուցիչը մինչև իրականացնում է 2 ամփոփիչ աշխատանք, բավականին ժամանակ է անցնում, որից հետո պիտի այդ նույն երեխան, որը ստացել է ցածր միավոր, նաև մեկ հայտորորշիչ թեսթ գրի, որպեսզի կազմակերպեն երկարօրյա ուսուցումը, իսկ այդ ուսուցումն իրականացնելու համար չափազանց քիչ ժամանակ է մնում:
– 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարն ասաց, որ շարունակվելու է ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարի առաջին անգամ անցկացվելու է էլեկտրոնային ձևաչափով: Նոյեմբերի 9-ին մեկնարկող ատեստավորման համար, ըստ նախարարի, հայտ է ներկայացրել ավելի քան 6000 ուսուցիչ: Սա գոհացուցիչ ակտիվություն կարելի՞ է համարել՝ նկատի ունենալով, որ 2024 թ. Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալով՝ Հայաստանում կա 29 հազար ուսուցիչ, մինչդեռ նախորդ տարի ուսուցիչների թիվը 30 հազար 200 էր։
– Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են մեր երկրում ուսուցչի աշխատանքի նկատմամբ թուլացող հետաքրքրության մասին: Մինչդեռ կարծես թե կամավոր ատեստավորման ներդրման արդյունքում պիտի հակառակ պատկերը լիներ։ Այս տեսանկյունից մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչների թիվը գոհացուցիչ ակտիվության ցուցիչ չէ։ Հիմնական պատճառը, իհարկե, թեստերի բովանդակությունն է։
– Ի՞նչ խնդիր կա՝ կապված թեստերի հետ:
– Դրանք բարդ են, խորքային առումով չեն համապատասխանում հանրակրթական դպրոցի առարկայական ծրագրերի պահանջներին: Շատ հաճախ եթե ուսուցիչը կրկնուսուցմամբ չի զբաղվում, կդժվարանա կամավոր ատեստավորման թեսթերը հաղթահարելու հարցում, որովհետև երբեմն լինում են հարցադրումներ, որոնք ոչ թե առարկայից բխող տրամաբանություն են պահանջում, այլ զուտ հիշողություն:
– Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2021-2023 թթ. ատեստավորման արդյունքում շուրջ 4000 ուսուցիչներ բարձրացված դրույքաչափով և հավելավճարով աշխատավարձ են ստանում: 2738-ը, ըստ նախարարի, ստանում է 30-50% հավելավճար, 1165 ուսուցիչ ունի դրույքաչափի բարձրացում՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Բաց այդ, ըստ նախարարի, ավելի քան 260 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ: Նախարարն ասաց՝ ակնկալվում է, որ 2025 թվականին ատեստավորված և բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվը կհասնի 8000-ի։ Կամավոր ատեստավորման բարձր արդյունքներ և տարակարգի համապատասխան աստիճան ունեցող շուրջ 260 ուսուցիչ, ըստ Ժաննա Անդրեասյանի, ստանում է 400 հազար և ավելի աշխատավարձ։ Լավ առիթ է պարզելու, թե ատեստավորման շնորհիվ 40% հավելավճար ստացող ու 3-րդ տարակարգի արժանացած ուսուցիչներից մեկի աշխատավարձն ինչքա՞ն է (աշխատավարձի հրապարակումը գաղտնիք չէ, քանի որ պետբյուջեից է):
– Չէ, գաղտնիք չէ: Ես ունեմ շաբաթական 22 դասաժամ, ինչը նոր չափորոշչի համաձայն, ավելին է, քան մեկ դրույքաչափը (միջին և ավագ դպրոցում դրույքաչափը նոր ՀՊՉ-ի համաձայն 2025թ․-ից կկազմի 20 ժամ): Ես կամավոր ատեստավորման արդյունքում ստանում եմ 40 տոկոս հավելավճար, ունեմ երրորդ տարակարգ, որը 30 տոկոս հավելավճար է ենթադրում, և իմ մաքուր աշխատավարձը կազմում է 283 հազար դրամ։ Կամավոր ատեստավորման և տարակարգի արդյունքում ուսուցչի հաշվարկվող աշխատավարձը մեկ դրույքաչափի դեպքում առավելագույնը կարող է կազմել 400 հազար դրամ, որից մաքուր աշխատավարձ կմնա ընդամենը 320 հազար դրամ։
– Նախարարը նաև ասել է, որ այս տարի ներդրվել է ուսուցիչների հերթական ատեստավորման նոր համակարգ, ըստ որի՝ գնահատվել են շուրջ 6000 ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքները, իսկ վերապատրաստման համակարգը և շրջափուլը համապատասխանեցվել են նրանց կարիքներին: Սա արվում է ժամանակի՞ն և ճիշտ ձևո՞վ:
– Դժվարանում եմ պատասխանել․ համակարգը նոր է ներդրվել, և ընթացքը ցույց կտա արդյունավետության մակարդակը։
– Ըստ նախարարի՝ փոխվել է նաև տարակարգի շնորհման ընթացակարգը․ 1268 ուսուցիչ տարակարգ է ստանում: «Խրախուսող քաղաքականություն է նախատեսվում, քանի որ հերթական ատեստավորման արդյունքները փոխկապակցված են տարակարգի հետ: Հերթական ատեստավորում անցած ուսուցիչները միանգամից առաջին և երկրորդ տարակարգի հնարավորություն կստանան»,- ասել է նախարարը: Որքանո՞վ է մրցակցային կամ խելամիտ տարակարգի ընթացակարգ փոխելը:
– Տրամաբանական եմ համարում ատեստավորման արդյունքում տարակարգի շնորհումը, բայց և խնդիր եմ տեսնում կոռուպցիոն ռիսկերի կառավարման հարցում։
Հարցազրույցը վարեց Անուշ Մարտիրոսյանը
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ