«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ brighterside.new կայքից
Բասկերի երկրի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը փաստում է, որ ձեռագիր գրելը կարող է ավելի արդյունավետ լինել, քան ստեղնաշարով տեքստ հավաքելը, հատկապես ընթերցանության վաղ հմտությունների ձևավորման փուլում։
Հետազոտության շրջանակում 5-6 տարեկան երեխաները բաժանվել են չորս խմբի։ Երկու խումբ գրել է ձեռքով՝ կամ շեղագիր գծերի վրա կամ ազատ ձեռագրով, իսկ մյուս երկուսը կիրառել է ստեղնաշար՝ մի դեպքում կիրառվել է նույնատիպ տառատեսակ, մյուսում՝ տարբեր։
Հետազոտողները բացահայտել են, որ հատկապես ձեռագիր գրող երեխաներն ավելի լավ են յուրացրել տառերը, բարելավել խոսքի իմաստը և հստակ տարբերակել են բառերի կառուցվածքը։
Ձեռագրի դեպքում ընդգրկվում են շարժողական, տեսողական և հիշողության հետ կապված ուղեղային գործընթացներ, որոնք, ըստ գիտնականների, նպաստում են նյութի խորքային ընկալմանն ու երկարաժամկետ հիշողությանը։
Հետազոտության հեղինակներից հոգեբան Ջոանա Աչան շեշտում է՝ գրիչով գրելը երեխաների ուղեղի համար շատ ավելի մեծ խթան է, քան ստեղնաշարով տեքստ մուտքագրելը։ «Տեխնոլոգիան կարող է ծառայել որպես աջակցող գործիք, բայց չի կարող փոխարինել ձեռագրի կրթական արժեքին, հատկապես վաղ տարիքում», — նշում է նա։
Հետազոտությամբ նաև պարզվել է՝ որքան բազմազան է տառերի տեսքը ձեռագրի ընթացքում, այնքան երեխաներն ավելի հեշտ են տարբերակում և հիշում դրանք։ Տարբեր տառատեսակներով հավաքագրումը, որ օգտագործվել է ստեղնաշարով խմբերում, չի տվել նույն արդյունավետությունը։
Գիտնականների եզրակացությամբ՝ ձեռագիր գրելը հատկապես կարևոր է վաղ փուլերում, երբ ձևավորվում են երեխայի լեզվական և ընթերցելու հմտությունները։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ