«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Straits times-ի
Սինգապուրի դպրոցներում նշվել է ռասայական համերաշխության օրը՝ «Մեր մարդիկ՝ մեր հյուսվածքը» խորագրի ներքո։ Այս միջոցառումն արդեն տասնամյակներ շարունակ հիշեցնում է, որ Սինգապուրի բազմազան ազգաբնակչությունը կարող է ապրել համերաշխության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։
Տոնական միջոցառումների ընթացքում կրթության նախարար Դեսմոնդ Լին, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են տարբեր դպրոցներ, որտեղ աշակերտները ներկայացրել են իրենց մշակութային ժառանգությունը՝ պատմություններով, խորհրդանշաններով և արժեքներով։
Դպրոցներում կազմակերպվել են մշակութային ճանաչողական խաղեր, ազգային պարերի և երգերի կատարումներ, ինչպես նաև համագործակցային արվեստի նախագծեր, որտեղ աշակերտները միասին ստեղծել են համերաշխության գոբելեն հյուսվածք՝ պատկերելով իրենց հասարակության բազմազանությունը։ Բացի այդ, անցկացվեցին քննարկումներ, որոնց ընթացքում երեխաները կիսվել են իրենց ընտանեկան պատմություններով։
Կրթության նախարարությունը հայտարարել է, որ նման օրերը հիշեցնում են՝ դպրոցները միայն ակադեմիական վայր չեն․ դրանք նաև միջավայր են, որտեղ սերմանվում է հարգանք ու միասնականություն։ Եվ հենց կրթության շնորհիվ է, որ ազգային բազմազանությունը կարող ծառայել որպես հզոր գործիք՝ ոչ թե տարանջատման պատճառ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026
- Սինգապուրի արվեստի նոր համալսարանը 03.08.2026
- Հեռախոսների արգելքը՝ ԱՄՆ դպրոցներում 31.07.2026
- Արչի Գալենց. արվեստի կրթություն 30.07.2026
- Նոր առարկաներ՝ բրիտանական դպրոցներում 30.07.2026
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026
























































