Կարմենն ունի անգլերեն գրվածքներով էջանիշեր, որոնք սիրելի գրքերի մեջ են։ Այս էջանիշերը հիշեցնում են ընթերցանության կարևորության և մոտիվացիայի մասին։
Կարմենը նախապատվությունը տալիս է տպագիր գրքերին՝ նշելով, որ դրանցից ստացած հաճույքն անհամեմատ ավելին է: 11-ամյա ընթերցասերը նաև կատակով ավելացնում է, որ գրքերը մարդկանց պես չեն խռմփացնում, այդ պատճառով էլ սիրով է քնում դրանց հետ։


























































