«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Forbs-ի
Մասաչուսեթսի հանրակրթական դպրոցներում սմարթֆոնների կիրառության մասին սենատոր Ուիլ Բրաունսբերգեր օրինագիծն ընդունվել է 38 կող, 2 դեմ ձայներով։
Սենատորի պաշտոնական կայքում նշված է, որ հանրակրթական դպրոցներում հեռախոսների օգտագործման արգելքը կգործի 2026-2027 ուսումնական տարվանից։ Օրենքի նպատակն է բարելավել երեխաների ուսումը և հոգեկան առողջությունը։
Սենատորը համոզված է, որ հեռախոսի օգտագործման արգելմամբ կստեղծվի այնպիսի միջավայրեր, որտեղ աշակերտները կարող են կենտրոնանալ ուսման վրա։ Տրամաբանական բացառություններ կարվեն այն ուսանողների համար, որոնց հեռախոսն անհրաժեշտ է բժշկական հարցերի կարգավորման, անհատական կրթական ծրագրի կամ հաշմանդամության հետ կապված։
Աշակերտները դպրոցում, ներառյալ ընդմիջումները, ճաշի ժամանակն ու դասարանից դասարան գնալու պահերը, ըստ օրենքի, չեն կարողանա օգտագործել սմարթֆոններ և նմանատիպ սարքեր։
Օրինագծի քննարկման ժամանակ ուսուցիչների և կրթական միությունների ներկայացուցիչները պնդել են այն փոփոխությունների կարիքը։
«Առանց սմարթֆոնների աշակերտները նայում են միմյանց աչքերին։ Նրանք իրական զրույցներ են ունենում։ Ավելի երկար են կենտրոնանում։ Ավելի լավ են սովորում։ Դասարանը կրկին մարդաշատ է, իսկ դասը՝ կենդանի», – ասել է Ֆրեմինգհեմի ուսուցիչների միության նախագահ Մալրունին՝ սենատում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
Օրենքը պարտավորեցնում է, որ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը նահանգի բոլոր դպրոցական շրջանները մշակեն և հաստատեն բջջայինների օգտագործման սահմանափակման քաղաքականություն՝ տեղայնացված տարբերակով։ Դպրոցներն ու շրջանը հնարավորություն ունեն ինքնուրույն որոշելու վերահսկման մեթոդները, օրինակ՝ հեռախոսները հավաքել դասի սկզբում, պահպանել առանձին պահարաններում կամ դրանք փակող սարքերում։ Նահանգի կրթության վարչությունը պարտավորվել է առաջիկա ամիսներին ներկայացնել մոդելային քաղաքականություն, որը կարող է ծառայել որպես ուղեցույց։
Նոր կանոնակարգով նախատեսվում է նաև տարեկան հաշվետվություն ներկայացնել օրենքի կիրառման վերաբերյալ, առաջին անգամ՝ 2027 թվականի վերջին։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ