«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ koreajoongangdaily-ի կայքից
Հարավային Կորեայի մի շարք դպրոցներում ամառային արձակուրդը հնարավոր է սկսվի ավելի վաղ, քանի որ սաստիկ շոգը լուրջ մտահոգություններ է առաջացրել երեխաների առողջության ու անվտանգության հետ կապված։ Սեուլում օդի ջերմաստիճանը հուլիսի սկզբին հասել է 37 աստիճանի։ Վերջին տասնամյակների ընթացքում սա երկրում արձանագրված ամենաբարձր ջերմաստիճաններից է այս ամսում։
Դպրոցները տարբեր լուծումներ են կիրառում՝ դասաժամերի կրճատում, բացօթյա միջոցառումների չեղարկում, երեխաներին փակ տարածքներում պահելը։ Սակայն օդորակիչները շատ վայրերում չեն հասցնում պատշաճ սառեցնել սենյակները, իսկ էլեկտրաէներգիայի ծախսերը՝ արդեն հունիսին հասել են նախատեսված բյուջեի կեսին։
Կորեայի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է, որ շոգը կշարունակվի, ուստի դպրոցներին հորդորել են խստացնել անվտանգության կանոնները։
Մասնագետները շեշտում են, որ երեխաներն առավել խոցելի են բարձր ջերմաստիճանի նկատմամբ, քանի որ նրանց օրգանիզմը դեռևս ամբողջությամբ չի կարգավորում ջերմությունը, իսկ ջրազրկման ու հյուծման նշանները կարող են ուշ նկատվել։ Հետևաբար՝ կրթական հաստատությունների պատասխանատվությունն այս շրջանում կրկնապատկվում է։
Շոգին զուգահեռ բարձրացել է հասարակական դժգոհությունը՝ կապված պետության արձագանքի սահմանափակ հնարավորությունների հետ։ Որոշ դպրոցներ տեխնիկապես հագեցած չեն. օդորակման կամ ստվերային տարածքներ չկան, իսկ ավելացված ծախսերի փոխհատուցման հարցը դեռ լուծված չէ։
Եթե շոգը շարունակվի, Կորեայի կրթության նախարարությունը չի բացառում, որ որոշ դպրոցներում ամառային արձակուրդը պաշտոնապես սկսվի ոչ թե հուլիսի վերջին, այլ մի քանի շաբաթ շուտ՝ երեխայի բարեկեցությունն առաջնահերթ դարձնելու համար։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ