«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ BBC-ի
Նոր Զելանդիայի կրթության նախարար Էրիկա Ստենֆորդը հանձնարարել է տարրական դպրոցի նոր դասագրքերում նվազեցնել մաորի լեզվի օգտագործումը։ NZ Herald-ի հրապարակած փաստաթղթերից պարզվում է, որ նախարարն առաջարկել է 1-3-րդ դասարաններում մաորի լեզվով արտահայտված բառերը կիրառել միայն պարզ բացատրություններով, որպեսզի չխանգարեն ընթերցանության հմտությունների զարգացմանը։
Քննադատները նշում են, որ այս մոտեցումը հակասում է վերջին տասնամյակների քաղաքականությանը, որի նպատակն է պահպանել և զարգացնել մաորի լեզուն։ Այն Նոր Զելանդիայի երեք պաշտոնական լեզուներից է (անգլերեն, որով խոսում է բնակչության մեծ մասը, մաորի ժողովրդի լեզուն, պաշտոնապես ճանաչվել է 1987 թվականին, նորզելանդական ժեստերի լեզուն, որը պաշտոնական կարգավիճակ ունի 2006 թվականից և օգտագործվում է լսողության խնդիրներ ունեցողների շրջանում)։ Մաորին վերջին տարիներին դպրոցներում ներառվում է ուսումնական ծրագրում՝ որոշ կրթական հաստատություններում ամբողջությամբ մաորիով դասավանդմամբ։
Չնայած պետական աջակցությանը, լեզվի ուսուցումը շարունակում է բախվել մասնագետների պակասի և դասաժամերի սահմանափակ լինելու խնդիրներին։ Նախարարի վերջին առաջարկը դիտարկվում է այս շարունակական կրթական և քաղաքական վեճերի շրջանակում։
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026























































