«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ armla.am կայքի
Իրավաբանների հայկական ասոցիացիան «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների (essay) մրցույթի գրանցման մեկնարկը։
Մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդների ակտիվ մասնակցությունը արդարադատության, ոստիկանության և մարդու իրավունքների ոլորտների կատարելագործման գործընթացում և նպաստել այդ ոլորտների նկատմամբ գիտակցված մոտեցումների ձևավորմանը։
Մրցույթին հրավիրվում են մասնակցել միջին և ավագ դպրոցների ստեղծագործ աշակերտները, ինչպես նաև ուսանողները։
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող եք գրանցվել այստեղ։
Մրցույթի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայացնի սեփական մտածողությամբ գրված շարադրություն «Խոսի՛ր արդարության մասին» խորագրով։ Բոլոր աշխատանքները պետք է թեմատիկ առումով վերաբերվեն ոստիկանության, արդարադատության կամ մարդու իրավունքների ոլորտներից մեկին։
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
| Չափանիշ | Բացատրություն | Միավոր |
| Լեզու | Գնահատվում է, թե որքանով է աշխատանքի շարադրանքը գրական հայերենով | 5 |
| Բովանդակություն | Գնահատվում է, թե որքանով է հեղինակն իր սեփական տեսակետը և առաջարկները ներկայացնում | 5 |
| Ընդամենը | 10 |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Շարադրությունների (essay) մրցույթի աշխատանքները պետք է համապատասխանեն հետևյալ տեխնիկական չափանիշներին․
- Լինեն առավելագույնը 2 էջի սահմաններում։
- Կարող են լինեն և՛ համակարգչով հավաքած, և՛ ձեռագիր տարբերակներով։
- Ձեռագիր շարադրությունները ներկայացնել PDF կամ JPEG ֆորմատներով։
- Տպագիր շարադրությունը ներկայացնել Word ֆորմատով։
- Աշխատանքները պետք է ուղարկել info@armla.am էլ․ հասցեին՝ նամակի առարկայի հատվածում նշելով մրցույթի խորագիրը և աշխատանքի հեղինակի անունը և ազգանունը։
Նշենք, որ գնահատման հանձնաժողովի կողմից կդիտարկվեն մրցութային այն աշխատանքները, որոնք համապատասխանում են վերոնշյալ տեխնիկական չափանիշներին։
ԿԱՐԵՎՈՐ ԱՄՍԱԹՎԵՐ
- Մրցույթի գրանցման վերջնաժամկետ՝ օգոստոսի 21-ը, ժամը 23։59
- Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 5-ը, ժամը 23։59
- Արդյունքների ամփոփում՝ մինչև հոկտեմբերի 15
ԿԱՐԵՎՈՐ․ մրցույթի մանրամասներին և մրցույթին մասնակցել ցանկացողների հարցերի պատասխանելու նպատակով նախատեսվում է օգոստոսի 22-ին, ժամը 15։00-ին իրականացնել իրազեկման առցանց հանդիպում։ Հանդիպման հղումն այստեղ։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 54 01 99 հեռախոսահամարով։
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան հավաստագրեր և մրցանակներ։
«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրով` «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհի շրջանակում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում: Նախատեսվում է ծրագրի իրականացման ընթացքում սերտ համագործակցություն և ներգրավում հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ։
Այս հայտարարությունը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026























































