
Լուսանկարները՝ Associated Press-ի
Իլոն Մասկի ղեկավարած Կառավարման արդյունավետության բաժինը (DOGE) եզրակացրել է, որ ԱՄՆ կրթության դեպարտամենտի մի շարք աշխատատեղեր ու ծրագրեր այլևս պետք չեն: Որոշվել է չեղարկել դեպարտամենտի աշխատակիցների 169 պայմանագրերը:
Associated Press լրատվական գործակալությունը հայտնում է, որ Մասկի ղեկավարած բաժնի որոշման հիմքով կկրճատվի 900 միլիոն դոլարի ծախս:
Առաջատար կազմակերպությունները կոչ են արել հետ կանգնել նման որոշումից: Սակայն տարբեր աղբյուրների հաղորդմամբ, Իլոն Մասկն անդրդվելի է:
Ըստ լրատվական գործակալության, անհայտ է, թե այս պայմաններում ինչպես պետք է գոյատևի կրթության դեպարտամենտը:
Associated Press-ի տրամադրության տակ առկա տվյալներով, կրճատումների հետևանքով անորոշությունների մեջ են հայտնվում տարբեր տարիքի և հատուկ կարիք ունեցող սովորողների կրթության հետ կապված բազմաշերտ հարցերը՝ սկսած կրտսեր դպրոցից մինչև բուհեր:
Նոր մեկնաբանություն