«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Հայտարարություն
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ահազանգեր է ստանում, որ ՀՀ դպրոցական առարկայական օլիմպիադայի անցկացման նպատակով հանրակրթական դպրոցների ուսուցիչներն առանց գրավոր համաձայնության և առանց վճարման մասին որևէ ծանուցման են կանչվել դպրոցներ 21.12.2024 թ-ին՝ շաբաթ օրը:
21.12.2024 թ.-ին անցկացվել է մաթեմատիկայի առարկայական օլիմպիադան:
Նկատի ունենալով այս ահազանգերը՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն դիմել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարությանը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան արձագանքելով «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի հարցմանը՝ տարածել է հետևյալ պարզաբանող հայտարարությունը. «Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, վարձատրվում է:
Վարձատրությունը կատարվում է կողմերի համաձայնությամբ ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
Եթե ձեզ ներգրավում են աշխատանքի առանց ձեր գրավոր համաձայնության և համապատասխան վճարման, ապա խախտվում են ձեր աշխատանքային իրավունքները: Հիշեք՝ աշխատանքը պետք է լինի արժանապատիվ և օրենքով պաշտպանված»:
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման կարգը սահմանող ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հրապարակավ պահանջում է հարգել ուսուցիչների իրավունքները և ոչ աշխատանքային օրերին ուսուցիչներին աշխատանքի ներգրավելիս հետևել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին:
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
21.12.2024 թ.
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026


























































