«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի
«Կամավոր ատեստավորման արդյունքների անհամաձայնության վերաբերյալ ատեստավորումը կազմակերպող մարմին է ներկայացվել շուրջ 1500 բողոք»,- նշված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ www.mediaforedu.am-ին հասցեագրված պատասխանի մեջ:
Դեկտեմբերի 16-ին www.mediaforedu.am-ը դիմել էր նախարարություն՝ հիմք ընդունելով նույն՝ ԿԳՄՍ նախարարության՝ 11.11. 2024 թ. հայտարարությունն, ըստ որի՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի հոսանքազրկման պատճառով առաջացել է տեխնիկական խնդիր, որի հետևանքով կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները չեն կարողացել ներկայացնել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմում:
Պաշտոնական հաղորդագրության հաջորդ օրը՝ 12.11.2024 թ.-ին ԿԳՄՍ նախարարությանը գրությամբ խնդրել էինք պատասխանել հարցին, թե քանի՞ բողոք է ստացել և ի՞նչ ժամկետներում են նախատեսվում որոշումները:
ԿԳՄՍ նախարարությունը նոյեմբերի 18-ին գրել էր. «Կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է 2024 թվականի նոյեմբերի 9-ին և տևելու է մինչև նոյեմբերի 24-ը ներառյալ, հետևաբար, գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել այն վերլուծելուց և ամփոփելուց հետո:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների համաձայն՝ ատեստավորման արդյունքի բողոքը քննելու նպատակով ատեստավորումը կազմակերպած կենտրոնի ղեկավարի հրամանով ստեղծվում է 5 անձից բաղկացած բողոքարկման հանձնաժողով, որը ձևավորվում է բողոքը մուտքագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացությունը հանձնաժողովի ձևավորումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է բողոքը ներկայացրած մասնակցին։
Բողոքի քննարկման արդյունքի մասին որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ»:
Երկրորդ փորձ
Քանի որ լրացել էր նախարարության նշած ժամկետը՝ կրկին դիմեցինք ինչպես ատեստավորման հոսանքազրկման պատճառով անհնար դարձած բողոքների, այնպես էլ ատեստավորման ժամանակ ի հայտ եկած (հայոց լեզվի) թեստի ոչ բոլոր հարցերի տեսանելիության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:
Նոր բողոք
ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան «Գնդակահարության պատ» նախաձեռնությանն արձագանքելով՝ Karine Zhamakochyan անուն-ազգանունով հանդես եկող օգտատերը գրել է, որ մասնակցել է կամավոր ատեստավորմանը, պատասխանել միայն 13 առաջադրանքի, հաջորդ առաջադրանքները չի տեսել, քանի որ էկրանի վրա նշում չի եղել, որ կան այլ հարցեր ևս: Քանի որ ՀՀ վարչապետին ուղղված հարցադրումից ակնհայտ է, որ ուսուցիչն անհրաժեշտ միավորները չի հավաքել տեխնիկական խոտանի պատճառով, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը խնդրել էինք գրավոր պատասխանել, թե.
- Նման բովանդակությամբ քանի՞ բողոք է ստացել, ի՞նչ քայլեր է ձեռնարկել:
- Առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով անցկացված ատեստավորման արդյունքում չպատասխանած առաջադրանքներով քանի՞ աշխատանք է եղել, և պարզաբանվե՞լ է արդյոք պատճառը։
- ՀՀ վարչապետի «Գնդակահարության պատ» նախաձեռնության շնորհիվ ի հայտ եկած՝ տվյալ ուսուցչի բարձրաձայնած խնդրի լուծման ուղղությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել կամ ձեռնարկում ատեստավորման պատրաստակամություն հայտնած ուսուցիչների գիտելիքի ստուգման համար տեխնիկական շփոթություններից զերծ պայմաններ ապահովելու համար:
ԿԳՄՍ նախարարությունը դեկտեմբերի 20-ին պատասխանել է, թե էլեկտրոնային ատեստավորման թեստավորումն իրականացնում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ): ԿՏԱԿ-ն, ըստ ԿԳՄՍ նախարարության, պարզաբանել է, թե համակարգը տեխնիկական կամ ծրագրային խնդիր չի ունեցել, եղել է վահանակ, որի միջոցով հնարավոր էր տեսնել բոլոր առաջադրանքները:
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ նույն պաշտոնական պատասխանի մեջ նաև նշվում է՝ «հաշվի առնելով կամավոր ատեստավորման էլեկտրոնային եղանակով թեստավորում անցկացնելու հանգամանքը՝ հրապարակվել էր տեսաուղեցույց, որում նշված է եղել նաև առաջադրանքների քանակը՝ ատեստավորման դիմած ուսուցիչներին նախապես իրազեկելով այդ մասին»:
Քանի որ ատեստավորման ժամանակ բոլոր թեստերի վերաբերյալ պատշաճ չտեղեկացված ուսուցիչները շարունակում են պնդել, որ իրազեկված չեն եղել թեստի հարցերի քանակի վերաբերյալ, www.mediaforedu.am-ը կրկին գրավոր դիմել է ԿԳՄՍ նախարարությանը և ԿՏԱԿ-ին՝ խնդրելով տրամադրել հարցերի քանակի մասին հուշող տեսաուղերձի հղում(ներ)ը: Պատասխանն ակնկալվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ