«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
«Արտասահմանում գտնվող գրեթե բոլոր հայ համայնքները և ոչ միայն Հայաստանում ստեղծագործողները ունեն մշակույթը կապիտալիզացնելու և գործելու խնդիր։ Կապիտալիզացնել ասելով նկատի ունեմ գիտակցենք ով ենք մենք, գիտակցել մեր մշակույթը, գիտակցել ով ենք մենք այդ ամենի մեջ»,- իրավիճակն այսպես ներկայացրեց Իտալահայ արվեստագետ, քանդակագործ, մի շարք միջազգային բիենալեներից հայտնի Միքայել Օհանջանյանը։
Իտալահայ արվեստագետը այս խոսքը հղեց հայ արվեստի և մշակույթի համաժողովի շրջանակներում կազմակերպված
«Մշակութային դիվանագիտությունը որպես «փափուկ ուժի» առանցքային գործիք». պանելային քննարկման ժամանակ։ Նա հատուկ ուշադրություն հրավիրեց մշակույթի հետ կապված խնդիրների վրա։
Տեսանյութերը՝ ՄՀԿ-ի
Արվեստագետը ընդգծեց, որ այս խնդրի լուծման համար պետք է ֆինանսական միջոցների տիրապետող ուժերը և կազմակերպությունները հասկանան, թե ինչ է մշակույթը։
«Մշակութային դիվանագիտությունը որպես «փափուկ ուժի» առանցքային գործիք». պանելային քննարկումը վարում էր արվեստաբան, սոցիոլոգ Hyestart ՀԿ նախագահ Ալեն Նավասար-Նավասարդյանը։
Պանելային քննարկմանը մասնակցելու նպատակով սփյուռքից հրավիրված են այլ արվեստագետներ ևս. ֆրանսահայ դաշնակահարուհի, երգչուհի, կոմպոզիտոր Մաշա Ղարիբյանը, Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության նախագահ Վարուժան Ոսկանյանը։
Քննարկմանը մասնակցում էր նաև «Կերոն» զարգացման հիմնադրամի տնօրեն Վանանե Արարքցյանը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026


























































