«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության
«Հանրակրթություն» ծրագրով ՀՀ պետբյուջեի միջոցներով 2021-2024 թվականներին իրականացվել է 16 հանրապետական և 7 միջազգային օլիմպիադա: Մասնակցել են 5-12-րդ դասարանների սովորողները։
Միջազգային առարկայական օլիմպիադաներում մեդալակիրները, ըստ արդյունքային ցուցանիշի, 2021 թվականին եղել են 19-ը, 2022-ին՝ 21-ը, 2023-ին՝ 19-ը, իսկ 2024-ին՝ 15-ը։
Օլիմպիադաները անցկացվում են 3 փուլով՝ դպրոցական, մարզային և հանրապետական։
Հանրակրթության ծրագրի բյուջեից 2021 թվականին 29 մլն դրամ ուղղվել է դպրոցականների օլիմպիադաների անցկացում միջոցառմանը, 2022-ին՝ 43,1 մլն. դրամ, 2023-ին՝ 56 մլն․ դրամ, իսկ 2024-ին՝ 58 մլն. դրամ։
Միջոցառումը նպատակ ունի հայտնաբերել օժտված երեխաներին, խրախուսել, ազգային թիմեր ձևավորել, պատրաստել միջազգային օլիմպիադաների մասնակիցներ։
Օլիմպիդաների առարկաներն են՝ հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա, բնագիտական առարկաներ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, աստղագիտություն), օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն), պատմություն, ինֆորմատիկա, նախնական զինվորական պատրաստություն և հայոց եկեղեցու պատմություն։
Տնտեսագետ
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026
- Սինգապուրի արվեստի նոր համալսարանը 03.08.2026
- Հեռախոսների արգելքը՝ ԱՄՆ դպրոցներում 31.07.2026
- Արչի Գալենց. արվեստի կրթություն 30.07.2026
- Նոր առարկաներ՝ բրիտանական դպրոցներում 30.07.2026
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026
























































