«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Guardian Australia-ի
Ավստրալացի ուսանողների քաղաքացիական կրթության մասին ըմբռնումը ռեկորդային ցածր մակարդակի է. պարզվել է թեստավորմամբ:
Guardian Australia-ի փոխանցմամբ, Ավստրալիայի ուսումնական պլանի, գնահատման և հաշվետվության մարմնի (Acara) նախաձեռնած թեստի արդյունքներով, 6-րդ դասարանի աշակերտների 43%-ն է համապատասխանում քաղաքացիական կրթության համար սահմանված չափանիշներին: 2019-ին 53%-ն էր ճիշտ պատասխանել թեստերին:
Ավելի վատ ցուցանիշներ են արձանագրվել 10-րդ դասարանի աշակերտների՝ քաղաքացիական կրթության վերաբերյալ թեստերի արդյունքների վերլուծությամբ: 2024 թվականին ընդամենը 28%-ն է համապատասխանել կրթական չափորոշիչերով սահմանված մակարդակին: 2019-ին աշակերտների 38%-ի գիտելիքներն էին համապատասխանել կրթական չափորոշիչներով սահմանված տվյալներին:
Ավստրալիայի խորհրդարանական հանձնաժողովի գնահատմամբ, այս տվյալները վկայում են 2004-ից ի վեր արձանագրված ամենացածր պատկերի մասին:
Այդ իսկ պատճառով խորհրդարանական հանձնաժողովն առաջարկել է ներդնել պարտադիր քաղաքացիական ուսումնական ծրագիր՝ ներառելով ընտությունների, դրանց կարգերի, պետական կառավարման, մեդիագրագիտության, թվային գրագիտության, շրջակա միջավայրի պահպանության և այլ ոլորտների վերաբերյալ թեմաներ:
Թեստերից մեկով ձևակերպված հարցերն, օրինակ, հետևյալն են եղել.
Ո՞րը կլինի տեղական ավագանու խնդիրը:
Դպրոցների հիմնում
Այգիների խնամք
Հիվանդանոցային սպասարկման ապահովում
Մասնակցություն` խորհրդարանի նիստերին
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026























































