«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարները՝ ԿԳՄՍ նախարարության
«Տարվա լավագույնները 2024» մրցութային հանձնաժողովին ներկայացվել է 37 հայտ 11 անվանակարգում. հաղթող է ճանաչվել 22 հայտ (20-ը՝ անհատական, 2-ը՝ խմբային): Հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշված չէ, թե կոնկրետ ինչ աշխատանքի համար են հաղթող ճանաչվել ուսուցիչները։ Պաշտոնական տեղեկության համաձայն, հաղթող ճանաչված անձինք ուսուցիչների միջազգային օրը՝ հոկտեմբերի 5-ին, կխրախուսվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրերով: Հրապարակվել է ուսուցիչների անունների ցանկը։
Ի տարբերություն ՀՀ ԿԳՄՍ նախարարության, UNESCO-ն ուսուցիչների միջազգային օրվան ընդառաջ հրապարակել է հաղթողների կարճ ցուցակ ներառվածների ու իրականացրած ծրագրերի մասին հակիրճ մանրամասներ։
UNESCO-ի կայքից տեղեկանում ենք, որ, օրինակ, հնարավոր հաղթողների ցուցակում է Բրազիլիայում հանուն սովորողների շահերի ծնողների և ուսուցիչների կապն ամրապնդելու նպատակով ծրագիր իրականացած կազմակերպությունը։ Կարճ ցուցակում է նաև Բանգլադեշի գյուղական դպրոցներում երեխայակենտրոն դասավանդման նպատակով 450 ուսուցչի համար, 240 հազար սովորողի հասանելիք ներառական կրթության ծրագիր իրականացրած կազմակերպությունը։ Բացի այդ, հնարավոր հաղթողների ցանկում է Չինաստանի բարեգործական հիմնադրամն «Ուսուցիչների երազանքների իրականացում» ծրագրի ներկայացմամբ, որի շնորհիվ ուսուցիչների առաջնորդությունը ընդլայնվել ու ընդգրկել է 400 հազար գործընկերների, հետևաբար միլիոնավոր սովորողների։
Իսկ Հայաստանում պետք է հետաքննություն իրականացնել ու փորձել պարզել, թե ինչի համար են ուսուցիչներն արժանանում մրցանակի։
Ուսուցչի առաքելությունը գործունեության առաջնորդություն դարձրածներին մրցանակներ ու դափնիներ պետք չեն։ Իրենց գործին հավատարիմ ուսուցիչները հնարավոր ամեն ինչ անում են լուռ ու ավելորդություններից զերծ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

- UNESCO Highlights the Importance of Culture in Schools 09.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ