«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Կարինե Սիմնյանի ՖԲ էջից
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր, «Ազատություն» ռ/կ Տավուշի և Լոռվա մարզերի թղթակից Կարինե Սիմոնյանի տնից բացառապես նրա աշխատանքային տեսախցիկի գողությունը լրագրողների դեմ հանցագործության հարցում անպատժելիության մթնոլորտի աղաղակող ահազանգ է։ Հիմքեր ունենք ենթադրելու, որ սա բացահայտ ու սանձարձակ հետապնդում է լրագրողի նկատմամբ։
Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ «շարքային գողը» կմտնի բնակարան, ուր այլ թանկարժեք իրեր դուրս կմնան ուշադրությունից, կանտեսի համակարգիչը, մեծ ծավալով կրիչը, անգամ տեսախցիկի լիցքավորման սարքավորումներն ու «կբավարարվի» միայն տեսախցիկով։
Անգամ ոսկյա զարդեր չեն փնտրել։ Հավատալո՞ւ բան է։
Իրավապահները կարո՞ղ են որևէ վարկած առաջ քաշել, թե իբր տեղի ունեցածը կենցաղային գողություն է։ Հատկապես այն դեպքում, երբ Կարինեի նկարագրությամբ, բացել են պահարանների դռներն ու դարակները, բայց ոչ մանրամասն պրպտելու նպատակով։
Հիմնավոր կասկածներ ունենք, որ լրագրողի բնակարանից նրա ու ընտանիքի բացակայության պահը որսալու և տեսախցիկը տանելու նպատակը լրագրողին բան հասկացնելն է։ Երևի կարելի է այսպես թարգմանել այդ զգուշացումը․ էլ չնկարես, կամ՝ ամեն ինչ չէ, որ պիտի նկարես, կամ՝ տեղդ գիտենք․․․ Ինչ բառերով էլ որ ձևակեպերպենք, պիտի նկատի ունենալ մի շատ կարևոր հարց. այդ ո՞վ կարող է այդքան համոզված լինել, որ հայտնի լրագրողի բնակարանից նրա աշխատանքային գործիքի գողությունն անհետևանք կմնա։ Ո՞վ է այդ համոզվածը։

Նա, ով համոզված է, բաց աղբյուրներից կիմանա, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2023 թ․ տարեկան ամփոփման մեջ նշել է՝ միայն 2023-ին լրագրողների նկատմամբ 60 տարատեսակ ճնշումներ են եղել, 134 դեպքում խախտվել են լրագրողների տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքը։ Վերջին երկու տվյալները գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշներին։
Freedom House, Human Rights Watch, «Լրագրողներ առանց սահմանների»կազմակերպություններն ու ԱՄՆ պետքարտուղարությունը 2023-ին մատնանշվել են խնդիրներ՝ մեդիաոլորտը կարգավորող օրենսդրության ու լրագրողների իրավունքների խախտումների անպատժելիության վերաբերյալ։
Այսինքն՝ Հայաստանում կան այդ խնդիրները, որքան էլ մեզ առաջադեմ համարենք Ադրբեջանի հետընթացի հետ։ Եվ եթե դու խնդիրները չես լուծում, ստեղված մթնոլորտը ծնում է նոր հանցագործություններ ու անպատժելիության նպաստավոր միջավայր։
Իսկ մեր երկրի առաջնային առավելությունը՝ ժողովրդավարությունը, կախված է կոնկրետ հարցրից․ մասնավորապես՝ կբացահայտվի՞ լրագրողի տեսախցիկի գողությունը։
Մի անգամ բացահայտեք ու կհամոզվեք, որ նման դեպք այլևս չի կրկնվի։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ