«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Հանրակրթությանն ուղղված ծախսերը վերջին տարիներին անընդհատ աճում են, բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների աշխատավարձերն ավելանում են, և կրթության ոլորտի պատասխանատուներն ամեն առիթ օգտագործելով՝ գոհունակություն են հայտնում օրեցօր բարգավաճող բարեփոխումներից ու բյուջետային հատկացումներից:
Հանկարծ մի գեղեցիկ օր՝ Վանաձորի թիվ 1 դպրոցում՝ կենսաբանության դասին, երբ երեխաները պետք է որ ծանոթանային կենդանի օրգանիզմների բազմազանությանը, այդ բարգավաճ բարեփոխումները հօդս են ցնդում կավճի փոշու թեթևությամբ: Այն կավճի, որի փոշեհատիկները դաս առ դաս պատել են այն բարձիկը, որը դաս պատմելու պահին եղել է 7-րդ դասարանցի դեռահաս աղջկա ձեռքին, ու այն պատահաբար դիպել է կենսաբանության ուսուցչի… մուշտակին: Այն մուշտակին, որը կենդանի օրգանիզմների բազմազանության մասին դասագրքային պատկերացումները տեղում ջնջելու մեծ ներուժ է ստացել դրա տակ ծածկված ուսուցչի ճաշակո՞վ, թե՞ ընտրությամբ:
Չգիտենք՝ կենսաբանության ուսուցչի մուշտակը շա՞տ թանկարժեք է եղել, թե՞ ոչ այնքան, բնակա՞ն է եղել, թե բնականի տպավորություն թողնող, ո՞ր և քանի՞ կենդանու կյանքի հաշվին է կարվել այդքան լեգենդար, բայց երեխաների շրջապատում բնականաբար ոչինչ չարժեցող մուշտակը:
Չգիտենք նաև՝ այդ մուշտակը գնվել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության որոշման շնորհի՞վ, ըստ որի՝ կենսաբանության ուսուցչի աշխատավարձն ավելացել է դրույքաչափի 25 % լրավճարով, թե՞ ատեստավորման/տարակարգի շնորհիվ ավելացած վճարի շնորհիվ կամ բոլորովին այլ միջոցներով:
Գիտենք, որ առնվազն մեկ կենդանու կյանք արժեցած մուշտակի «փոշոտման» դեպքից սկիզբ առած պատմությունը չի դիմանում ոչ մշակութային, ոչ իրավական, ոչ էթիկական, էլ չասենք՝ մանկավարժական մոտեցումների ելակետերից ծնվող հարցադրումներին:
Գիտենք, բայց չմեջբերենք ուսուցչի մուշտակին իր ձեռքի կավճոտ բարձիկով անզգուշորեն դիպած աշակերտին սուր նետերի ուժով ուղղված՝ սատկած կենդանու մորթուն տիրացած ուսուցչի «բարկության» աստիճանն արտահայտող «բառերը»:
Մեջբերենք այս դեպքի ընթացքի վերաբերյալ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ mediaforedu.am-ին հասցեագրված գրավոր պատասխանից մի հատված. «Քաղաքացի Ելենա Սարգսյանի (ծնողի,-Ա.Մ.) դիմումից ստացված որոշ հարցեր տեսչական մարմնի իրավասությունից դուրս լինելու պատճառով, վերահասցեագրվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին և ՀՀ ներքին գործերի նախարարություն»։
Նման հասցեագրումներ ու վերահասցեագրումներ նախկինում շատ են եղել: Բայց նկատի ունենալով պետական կառավարման խնդիրների կույտը, դժվար է հավատալ, որ մուշտակը կավճի բուն նշանակությունից ավելի բարձր չի դասվի: Եվ եթե փոխանցված նյութերն այս, հուսանք, բացառիկ պատմության համարժեք գնահատականին չարժանան, կպատրաստվի նման մուշտակային նորանոր պատմությունների համար բավականաչափ պարարտ հող:
Վազգեն Առաջինի անունն իր ճակատին փակցրած դպրոցում մուշտակի ու կավճի չնախատեսված հարաբերակցությունից սկիզբ առած պատմությունը գուցե բացառիկ է մոգական ռեալիզմի տեսանկյունից:
Բայց գիտելիք ստանալու և սոցիալականացման համար դպրոց գնացող կամ ստիպողաբար ուղարկվող (ՀՀ քաղաքացի) յուրաքանչյուր երեխա ինչ-որ ժանրով դեր ստանձնելու հումք չէ. այդ անհասկանալի ծագման մուշտակին պատահաբար դիպած երեխան է վաղը դառնալու ուսուցիչ, պաշտոնյա, բժիշկ, գուցե նաև՝ բնապահպան:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ