«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Վիճակագրությունը համարվում է որևէ բնագավառի գործունեության գնահատման ամենահավաստի գործիքը։ Հանրակրթությունը բացառություն չէ։ Տարիներ շարունակ կրթության որակի մասին խոսել են միայն քանակական ցուցիչները, իսկ թե բարոյահոգեբանական ինչ մթնոլորտում է ձևավորվում ապագա քաղաքացին, կամ մարդկային հարաբերությունների ինչ որակ է ապահովում դպրոցը, չափելի չէ, ուստի և անտեսված։
Համոզված եմ, որ թե՛ ուսուցչի հանդեպ ոհմակային բուլինգ գրանցած, թե՛ կրտսեր տարիքի անչափահասների հանդեպ ավագների կողմից բուլինգ գրանցած դպրոցում տարբեր առիթներով, այդ թվում և մեծամասմաբ հայրենասիրության թեմաներով ցուցադրական միջոցառումներ և դասեր շատ են արվել: Համոզված եմ նաև, որ այդ դպրոցներում տեղը տեղին լրացվել են պարտադիր իրավական փաստաթղթերը, դասղեկների պլանները և այլն, իսկ թե փակ դռների հետևում ինչ է արվել կամ չի արվել (որովհետև այն, ինչ չի ցուցադրվում, կարող է և չարվել), չի կարևորվել։
Հանրակրթությունն այսպիսով ունի երկու երես՝ ցուցադրվող և իրական: Երևույթները, որոնք ցնցեցին հայաստանյան հանրությանը, նոր չեն. դրանք այս կամ այն չափով առկա են դպրոցներից շատերում: Պատճա՞ռը: Պատճառը կրթության՝ տարիներով կարծրացած ցուցադրական միտումն է, որից դժվար է, գրեթե անհնար է հրաժարվել, որովհետև ոչ ոք չի ուզում աննկատ մնալ, քչերն են ունակ պարզապես ապրելու ու աշխատելու մտահոգ, սրտացավ մանկավարժի ամենօրյա ռեժիմով՝ չակնկալելով շնորհակալության ու մեծարանքի այսրոպեական հաճույք, լուռ ջանքերը գերադասելով հաշվետու ելույթներից:
Ուսուցիչ
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026
























