«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ -ի
Իմ երեխաները գրանցվել են մեր համայնքային գրադարանում գրաճանաչ դառնալուց անմիջապես հետո։
Երեխաներին գրադարանում գրանցելը նպաստում է մի շարք խնդիրների լուծմանը:
- Դառնում են պարտաճանաչ․ պարտավորվում են գիրքը կարդալ 10 օրում ու վերադարձնել։
- Շատ բան ստիպված չեք լինի գնել գրախանութից։ Փող կխնայեք։ Գրադարանները, հատկապես քաղաքային, պարբերաբար համալրվում են նոր հրատարակված գրքերով, ինչպես հայ դասական և ժամանակակից հեղինակների, այնպես էլ արտասահմանյան, և դրանք բացառապես անվճար են։
- Երեխան լինում է գրադարանային միջավայրում, որտեղ շատ գրքեր կան, իսկ դա արդեն ինքնին տպավորիչ է։
- Գրադարանում երեխան սովորում է ընտրել։
- Գրադարանում երեխան ընտրելու համար կարդում է կարճ բովանդակությունը։ Սովորում է դրանից հասկանալ գրքի իմաստը։
- Գրադարանում սովորում են շփվել աշխատակիցների հետ, հատկապես եթե նրանք լայնախոհ, բարեհաճ ու սիրալիր անձնավորություններ են, համարեք, որ ձեր երեխայի բախտը բերել է։
Մի՛ հարկադրեք ձեր երեխաներին ամռանը կարդալ բացառապես կամ առհասարակ դպրոցի հանձնարարած ցանկի գրքերը։ Թողեք՝ ինքը ընտրի՝ ինչ կարդա՝ գրադարանից կամ գրախանութից:
Կարինե Սիմոնյան
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր
դիտումներ 906
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026
























