«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Տեսանյութը՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի
Երևանի կենտրոնից կամ, ասենք, ակադեմիական քաղաքի համար նախանշված տեղանքից ավելի քան 300 կմ հեռու Սյունիքի մարզի Ծավ գյուղն է։ Ադրբեջանական մի քանի հենակետի ուղիղ տեսանելիության դաշտում գտնվող այս գյուղի երեխաների համար խաղաղության յուրաքանչյուր վայրկյանի մեջ ապրում է ֆուտբոլի դաշտ, բասկետբոլի դահլիճ, նկարչության խմբակ, բռնցքամարտի հնարավորություն, «կարատեի իրեր» ունենալու երազանքը։
Պատերազմի ձայներ լսած երեխաներից որքան էլ հեռու խոսեն կամ «զգուշորեն» անհանգստություն հայտնեն ադրբեջանական հենակետերի՝ շատ մոտ լինելու հանգամանքի վերաբերյալ, միևնույն է, նրանք հասկանում են մեծերի մտահոգությունները։
Ադրբեջանական հենակետերն այստեղ մոտեցան ու ավելացան 44-օրյա պատերազմից հետո։ Երեխաները պատերազմական գործողությունների օրերին լսել են նաև ռազմական տեխնիկայի ձայները։ Դժվար չէ պատկերացնելը, թե ակամա ամեն նման խոսակցություն լսելիս ինչ են վերապրում։
Այսքանից հետո (ֆորմալ ու ոչ ֆորմալ) կրթության համար ինչո՞ւ հնարավոր չէ անհրաժեշտ պայմաններ ստեղծել սահմանամերձ գյուղերի երեխաների համար։ Ինչո՞ւ ՀՀ կառավարության ներկայացուցիչների մտքով չի անցնում հաշվի նստել այս երեխաների՝ այստեղ լինելու հանգամանքի հետ։ Ինչո՞ւ որևէ մեկը մինչ օրս չի նախաձեռնել ադրբեջանական դիրքերին ուզած-չուզած նայող երեխաներին իրենց մանկության դաշտ բերելու, նրանց առօրյան անհանգստություններից զերծ կազմակերպելու պայմաններ ստեղծելու որևէ քայլ։
Դժվա՞ր է մեծ թվով ծառայողական մեքենաներ ունեցող կառավարության ֆոնդից հատկացումներ անելն ու երեխաներին ֆուտբոլի դաշտով, լողավազանով, նկարչության խմբակով, «կարատեի իրերով» ապահովելը։ Եթե դա դժվար է, ապա ավելի դժվար չէ՞ այն իրավիճակը, երբ գյուղերը դատարկվում են ու այլևս անհնար է դառնում մարդկանց իրենց բնօրրան վերադարձնելը։
Առհասարակ ե՞րբ պիտի հասկանալի դառնա, որ ՀՀ սահմանների գյուղերին ու գյուղերի բնակիչներին, հատկապես երեխաներին պետք է պատշաճ ուշադրության արժանացնել։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ