«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը` ՄՀԿ-ի
Միայն 20-րդ դարում մեծահասակների հավաքական միտքը հասկացավ, որ մարդկությունը չի կարող ինքնուրույն առաջնորդվել մարդուն մարդ դարձնող բարոյական մղումներով, իրավական զսպանակներ են պետք, որ մեծահասակները գիտակցեն, որ երեխաները ամենաանպաշտպան էակներն են, և որևէ «իմաստուն» որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել նրանց իրավունքները․ 1949 թ․ Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիան հունիսի 1-ը հռչակեց Երեխաների պաշտպանության միջազգային օր։
Սակայն դա չի խանգարում, որ ինչպես գրեթե բոլոր դեպքերում, թղթի վրա մնան խելամիտ որոշումները, և շարունակվեն ոտնահարվել մեզանից ամենաանպաշտպանների իրավունքները։
Տարեցտարի մեծերն ավելի ու ավելի են նվաճում մանկության տարածքը՝ առաջնորդվելով բացառապես սեփական ամբիցիաներով, անտեսելով մանկության ամենամեծ առավելությունը՝ աշխարհը ինքնուրույն բացահայտելու մանկական անմիջականությունը և ազատությունը, խաթարելով բնականոն զարգացումը։
Նրանց իսկապես պաշտպանել է պետք բնական և անբնական աղետներից՝
օրեցօր դաժանացող պատերազմներից, որ ուղղակիորեն սպառնում են նրանց կյանքի իրավունքին
անառողջ սնունդից, աղտոտված օդից
գաջեթներից, որ սպառնում են նրանց մտավոր և ֆիզիկական զարգացման ներդաշնակությանը
սոցիալական անհավասարության դրսևորումներից
սեռական խտրականությունից
անճաշակությունից
բուլինգից
ավելորդ ուշադրությունից
Եվ մեծահասակների հորինած լիքը-լիքը այլ վտանգներից ու անհարմարություններից․․․
Ու թող լինեն ժամանակներ, երբ կարիք չի լինի Երեխաների պաշտպանության միջազգային օրը հատուկ առանձնացնելու, որովհետև նրանք պաշտպանված կլինեն ամեն օր և կապրեն խաղաղ, ապահով, առողջ, ստեղծագործ աշխարհում։
Ուսուցիչ
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ