Լուսանկարը՝ UNISEF-ի
Ուսուցիչների օրը 1994-ից աշխարհում նշվում է հոկտեմբերի 5-ին։
1966-թ. հոկտեմբերի 5-ին UNESCO-ն հրապարակել է ուսուցիչների կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականներ, որոնք ներառում են չափանիշներ ուսուցիչների իրավունքների ու պարտականությունների ապահովման, պատրաստվածության, ուսուցանելու, սովորելու պայմանների վերաբերյալ։
UNESCO-ի նախաձեռնությամբ այս տարի ուսուցիչների միջազգային օրվան նվիրված համաժողովի առանցքային թեման կամավորական ուսուցիչների մասնակցությամբ հանուն կրթության նոր սոցիալական հարաբերությունների քննարկման հարցն է։ Հայտարարում է UNESCO-ն։
Առաջնային նշանակություն ունի ուսուցիչների մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծումը։
2008-ից ի վեր UNESCO-ն յուրաքանչյուր 2 տարին մեկ սահմանում է մրցանակ կայուն զարգացման 4-րդ նպատակի իրականացման համար։ Մրցանակի համար հատկացվում է 300.000 ԱՄՆ դոլար։
Այժմ հանձնաժողովը քննարկում է հաղթողների ցուցակ մտած 10 նախաձեռնությունների հեղինակներից 3-ին մրցանակի արժանացնելու հարցը։ Թեկնածուները Բրազիլիայում, Կոնգոյում, Ինդոնեզիայում, Չինաստանում, Բանգլադեշում ու Նորվեգիայում իրականացրել են կրթական լայնամասշտաբ ծրագրեր։
Մրցանակները կտրվեն հոկտեմբերի 5-ին։
Նոր մեկնաբանություն