Լուսանկարը՝ BBC-ի
Բրիտանական կառավարությունը դպրոցներին հատկացրել է 740 միլիոն ֆունտ ստեռլինգ (938 միլիոն դոլար), որպեսզի ընդլայնեն հատուկ կարիք ունեցող երեխաների դպրոցական տարածքն ու ստեղծեն համապատասխան հարմարություններ։ Տեղեկացնում է BBC-ն։
Հոկտեմբերին ազգային աուդիտի գրասենյակը հայտարարել էր, որ ծնողները կորցրել են հատուկ կարիքի ապահովման վերաբերյալ իրենց վստահությունն ու հարկ է շտապ միջոցներ ձեռնարկել բարեփոխումների ապահովման համար։
Կրթության քարտուղար Բրիջիտ Ֆիլիպսոնը BBC-ի թղթակցին ասել է, որ տեղյակ է ծնողների դժգոհություններից, բայց էական փոփոխությունների համար ժամանակ է պետք։
BBC-ի փոխանցմամբ, 2015-2016 թվականներին հատուկ կարիք ունեցող երեխաների թիվն ավելացել է ⅓-ով։ Սակայն, չնայած կառավարությունը փող է ծախսել, դեռ չի կարողացել փարատել անգամ դպրոցների մտահոգությունները պարզագույն հարցերում։ Օրինակ, սայլակով երեխաների համար համապատասխան միջավայր ստեղծելը։
Անցած մի քանի տարում բրիտանական դպրոցներում, ըստ BBC-ի, կրկնապատկվել է օգնական ուսուցիչների թիվը, սակայն դա էլ բավարար չէ։
Նոր մեկնաբանություն