Լուսանկարը՝ Eastwood Global Online School-ի
Կրթության կարևորությունը ներկայիս աշխարհում թերագնահատելն անհնար է: Ամեն վայրկյան Սլիկոնյան հովտում արձանագրվող հեղափոխական նորարարությունները փոխում են աշխարհի կանոնները: Դրանց հարմարվելու համար խիստ անհրաժեշտ է շարունակական կրթությունը:
Աշխարհի մտավոր կենտրոնները փորձում են հասկանալ, թե ինչ է պետք մարդու զարգացման ու աճի համար:
Eastwood գլոբալ առցանց դպրոցի կանխատեսմամբ, 2025-2026 թվականների ուսումնական տարվա ինովացիոն պահանջները գլխավորում են անհատականացված ուսուցումը, աշխարհի հետ առավել սերտ կապված և զգայական դաշտի վրա հիմնված կրթությունը:
Անհատականացված ուսուցում
Անհատականացված ուսուցումը ժամանակակից կրթության հիմնաքարն է: Այն սովորողներին թույլ է տալիս գիտելիքներ ստանալ՝ սեփական կարիքներին համապատասխան:
Ստենֆորդի համալսարանի՝ հանրակրթության ավարտական փուլի վերաբերյալ հետազոտությունը փաստում է, որ անհատականացված ուսուցումը նպաստում է ներառականության և ակադեմիական հաջողություններին՝ ուժեղացնելով անձի անհատական կողմերը:
Eastwood գլոբալ առցանց դպրոցն առաջարկում է ճկուն ուսուցման շնորհիվ սովորողի համար նկատելի դարձնել անձի զարգացումը:
Տեխնոլոգիական ուսուցում
Տեխնոլոգիաներով ուսուցման ամենամեծ առավելությունը ինտերակտիվ միջավայրի ապահովումն է: Հարվարդի համալսարանի «Տեխնոլոգիաների դերն ապագա կրթության ոլորտում» հետազոտությամբ պարզվել է, որ մեծ հաջողություններ են ունենում այն սովորողները, որոնք հեռավար կրթության մեջ ներգրավվում են իրենց հետաքրքիր պլատֆորմում:
Վիրտուալ դասարանը, որտեղ ներգրավված են նույն կարողություններն ունեցող դասընկերներ՝ ամբողջ աշխարհից, օգնում են բավարար չափով տրամադրվել արդյունավետ ուսուցմանը:
Գլոբալ մրցակցություն
Փոխկապակցված աշխարհում մրցակցության ու հեռանկարների բազմազանության ընդունումը վճռական հանգամանք է արդի սովորողի համար:
«Բակալավր» միջազգային կազմակերպությունը (IBO) ընդգծում է էմպատիայի ընկալման կարևորությունն՝ ամբողջ աշխարհում, որը մեծ ազդեցություն ունի սովորելու որակի վրա:
Հատուկ ուշադրության է արժանի միջմշակութային կապերից տեղեկացված լինելը և քննադատական մտածողությունը:
Հուզականություն
Սոցիալական միջավայրում հուզականությունը հիմնավոր հանգամանք է էմոցիոնալ ինտելեկտի, դիմակայունության և միջանձնային կապերի հմտությունների զարգացման համար: Հարվարդի համալարանի «Սոցիալ-էմոցիոնալ ուսուցման օգտակարությունը՝ կրթության ոլորտում» հետազոտությամբ ներկայացված է հուզական ինտելեկտի զարգացման կապը կյանքի հմտությունների կատարելագործման ու ակադեմիական կրթության ոլորտում հաջողությունների ապահովման հետ:
Eastwood -ը ընդգծում է աջակցող միջավայրի ապահովման կարևորությունն ուսուցումը կազմակերպելիս: Դրա շնորհիվ սովորողները կլինեն առավել ինքնավստահ, էմպատիկ և կողմնորոշված՝ ապագայի հետ կապված հարցերում:
Ցկանս ուսուցում
Ամբողջ կյանքում սովորելու հանձնառությունը աճող անհրաժեշտություն է արագ զարգացող աշխարհում:
Հարվարդի համալսարանի՝ 2024-ին հրապարակած «Ցկյանս ուսուցում. փոփոխվող աշխարհում սովորողների նախապատրաստություն» հետազոտությամբ և Ստենֆորդի համալսարանի՝ 2023-ի «Ցկյանս ուսուցման դերը՝ փոխող հասարակության մեջ» հետազոտությունները վկայում են, թե այս ապրելակերպն ինչպես է նպաստում կյանքին հարմարվելուն, անձնական ու մասնագիտական աճին:
Համակողմանի զարգացած, ապագային պատրաստ սովորող քաղաքացու համար գլխավոր պայման է՝ հետևել աշխարհում ընթացող զարգացումներին և կենտրոնանալ անհատականության զարգացման վրա:
Պատրաստեց Անուշ Մարտիրոսյան
Նոր մեկնաբանություն