«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի էջից
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ահազանգում է, որ համաշխարհային մակարդակով կրթության ֆինանսավորման կտրուկ կրճատման պատճառով մոտ 6 միլիոն երեխա մինչև 2026 թվականի ավարտը դուրս կմնա դպրոցից։ ⅓-ը մարդասիրական օգնությունից զուրկ երեխաներն են։
2023-ի համեմատ կրթության ծախսերը նվազել են 3.2 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 24 %-ով քիչ։
«Կրթության ծախսերից յուրաքանչյուր դոլարի կրճատումը զուտ բյուջետային որոշում չէ. խոսքը երեխայի ապագայի մասին է», – հայտարարել է ՅՈւՆԻՍԵՖ–ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը։ Նա հիշեցրել է. «Կրթությունը, հատկապես արտակարգ իրավիճակներում, հաճախ փրկօղակ է՝ առողջապահության, պաշտպանության և սննդի նման կարևոր ծառայությունների ապահովման հարցերում։ Կրթությունը նաև երեխայի աղքատությունը հաղթահարելու և ավելի լավ կյանք կառուցելու ամենաուժեղ հնարավորությունն է»։
ՅՈւՆԻՍԵՖ-ի վերլուծության մեջ նշվում է, որ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում ամենավառ կերպով կարտահայտվի կրթության ծախսերի կրճատումը. այս տարածաշրջանում շուրջ 2 միլիոն երեխա կրթությունից դուրս մնալու վտանգի տակ է։ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ևս վտանգված է շուրջ 1.4 միլիոն երեխայի կրթությունը։ Մյուս տարածաշրջաններում, ևս ըստ վերլուծության, կանխատեսումները հոռետեսական են. կանխատեսվում են զգալի հետընթացներ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026


























































