«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Վիկտոր Ջ․ Բլյուի
Ամերիկացի ուսուցիչների կեսից ավելին պնդում է, որ ուսուցանելը գնալով ավելի է դժվարանում։ Տեղեկացնում է CBS news -ը, որը հրապարակել է ՓՅՈՒ հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումների տվյալները։
Հարցումների արդյունքները վկայում են՝ 2500 ուսուցիչների գերակշիռ մասը կարևոր է համարում, որ հանրությունն իմանա, թե որքան է դժվարացել դպրոցների գործը հատկապես կորոնավիրուսից հետո։
Ուսուցիչները դժգոհել են լրացուցիչ աշխատանքից, որը միշտ մնում է չվճարված։ Ավագ դպրոցի ուսուցիչն ասել է. «Դասերից 30 րոպե առաջ դպրոցում լինելն ու դասերից հետո աշխատանքի շարունակությունը սառցաբեկորի մի հատվածն է միայն»։
Ուսուցիչներն ընդգծել են, որ հանրային անհանդուրժողականությունն իրենց նկատմամբ գնալով խորանում է։ Հենց դա է պատճառ դառնում, որ շատերը հրաժարվում են աշխատել դպրոցում։
15 տոկոսը ցանկացել է, որ հանրություն իմանա՝ ուսուցիչները չեն կարողանում ապահովել առողջությունը կամ համապատասխան ակնոց գնելու կարիքը։ 74 ոկոսն ասել է, որ ուսուցիչները պետք է շատ ավելին վարձատրվեն։ 47 տոկոսն ասել է, որ ամերիկացիներն իրենց չեն վստահում։
«Մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում ձեր, քան մեր երեխաների հետ։ Հետևաբար տվեք մեզ այդ վստհությունը, որ ձեր երեխաների համար կարողանանք անել ավելին»,- ասել է հարցմանը մասնակից կրտսեր դպրոցի ուսուցիչը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026


























































